Saturday, April 20, 2024
ՀայտարարություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Բժշկական ծառայություններ, որոնք իրականացվում են անվճար պայմաններով

Բժշկական ծառայություններ, որոնք իրականացվում են անվճար պայմաններով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների համար
ՀՀ կառավարության 4 մարտի 2004 թվականի N 318-Ն որոշմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները ևս կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից:
Բժշկական ծառայությունների ցանկը հետևյալն է՝
• սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը)
• արթրոսկոպիկ վիրահատություններ
• բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները
• քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ
• սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա
Նշենք, որ խոսքը վերաբերում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերություններին: Իսկ ընդհանուր առմամբ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները ունեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook