Thursday, April 18, 2024
Նորություններ

Բժշկական համալսարանը բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար առաջարկում է միջազգային կրթական նոր ծրագիր

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա: Ծրագիրն իրականացվելու  է Միքս Մենեջմենթ միջազգային խորհրդատվական կազմակերպٳթյան հետ համատեղ և մեկնարկելու է 2017-2018  ուսումնական տարվանից: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռնի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո: Բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել.

  • Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ,
  • Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ,
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ,
  • Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ,
  • Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook