Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բլեֆարիտը կոպերի եզրերի բորբոքումն է

doctors-am-kopaborbԿոպաբորբի առաջացմանը նպաստում են ոչ լիարժեք սնունդը, սակավարյունությունը, ստամոքսաղիքային համակարգի, ատամների և քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, աչքերի մշտական գրգռումը փոշիով, կարճատեսությունը, հեռատեսությունը, աչքի տարաբեկությունը:

Պաթոգենեզ
Կոպեզրերը կարմրում են, այտուցվում, թարթիչների արմատների հատվածը պատվում է մանր, գորշասպիտակավուն կամ դեղնավուն թեփուկներով: Թարթիչները հեշտությամբ թափվում են, կարող են աճել անկանոն (փնջերով), երբեմն` աչքի ուղղությամբ` գրգռելով այն: Հիվանդության ընթացքը երկարատև է և ուղեկցվում է քորով, կոպերի ծանրության զգացումով, աչքերն արագ հոգնում են, զգայուն են պայծառ լույսի նկատմամբ:

Բուժում
Հիվանդության առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, նշանակված դեղանյութը օգտագործել տանը: Ձախ ձեռքի ցուցամատով և բութ մատով ստորին կոպը պետք է ներքև իջեցնել, իսկ աջ ձեռքով բռնել ապակե ձողիկը և դեղն զգուշորեն քսել կոպերին: Նույնը պետք է կատարել վերին կոպի հետ: Որոշ դեպքերում լավ է ազդում կոպերի մերսումը, որը պետք է կատարի բժիշկը:

Կանխարգելում
Կանխարգելման նպատակով` հիգիենային պայմանների բարելավում, օրգանիզմի ընդհանուր առողջացում, կոպաբորբի առաջացմանը նպաստող հիվանդությունների բուժում, լիարժեք և բազմազան սնունդ, աչքի օպտիկական թերության ուղղում` ակնոցի միջոցով:

 

 

սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook