Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Բնական միջոց մաշկի պիգմենտային գունակներից ազատվելու համար

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը: Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ դեմքի առողջ ու հավասար գույն: Այս ցանկալի արդյունքին հասնելու համար հաճախակի կանայք ստիպված են լինում դիմել բազմաթիվ թանկարժեք պրոցեդուրանների: Սակայն արտաքին գործոնները՝ սխալ սննդակարգն ու հանգստի ռեժիմի խախտումը, հանգեցնում են մաշկային ծածկույթի վիճակի խանգարման ՝ անգամ կանոնավոր խնամքի դեպքում:

Մաշկի ամենատարածված խնդիրներից մեկը հանդիսանում է հիպերպիգմենտացիան, այսինքն տարբեր գույնի ու ձևի գունակների առաջացումը: Դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են ՝ արևի տակ երկար մնալը, հղիությունը, գեղձերի աշխատանքի խանգարումը, յարդի հիվանդությունները, վիտամին С-ի դեֆիցիտն ու նմանատիպ մի շարք այլ գործոններ: Սակայն այդ խնդիրը հնարավոր է հաղթահարել մի շարք միջոցների շնորհիվ, որոնք առկա են յուրաքանչյուրիս խոհանոցում, մատչելի են ու ամենակարևորը բնական են:

Մաշկի բարձր պիգմենտացիայի դեմ պայքարող բնական միջոց

1. Հալվե

Հալվեի հյութը ոչ միայն նպաստում է վերքերի ապաքինմանն ու բջիջների վերականգմանը, այլ նաև արդյունավետ պայքարում է պիգմենտային գունակների դեմ: Վերցրեք բույսի թարմ տերևը, ճշմեք այն ու ստացված հյութը քնելուց առաջ քսեք պիգմենտային գունակների վրա:

2. Բնական յոգուրտ կամ կեֆիր

Այս մթերքների մեջ առկա կաթնաթթուն, արդյունավետ սպիտակեցնում է գունակները՝ փափկացնելով ու մաքրելով մաշկը: Օգտագործեք առանց հավելումների յոգուրտը կամ կեֆիր, որպես դեմքի դիմակ, քսեք այն դեմքին, թողեք 20 րոպե, որից հետո մաքրեք:

3. Կարտոֆիլ

Շնորհիվ վիտամին В-ի և նիկոտինամիդի, այս արմատապտուղը նպստում է մաշկի բջիջների ամրացմանն ու նրա սպիտակեցմանը: Կարտոֆիլի շերտով տրորեք դեմքի մաշկն օրական 3 անգամ՝ 5-7 րոպեով:

4. Մաղադանոս

Հաճախակի մաշկի վրա պիգմենտային գունակների առաջացման պատճառը հանդիսանում է վիտամին С-ի դեֆիցիտը, որի դեպքում կօգնի մաղադանոսը: Հարիչի օգնությամբ մանրացրեք ու տրորեք մաղադանոսի տերևները, ցողունն ու արմատը, ստացված խյուսը քսեք դեմքի վրա 20 րոպեով, որից հետո այն մաքրեք տաք ջրով ու քսեք խոնավեցնող քսուք:

5. Քրքում

Այս համեմունքը արևելքում բավականին տարածված մաշկի սպիտակեցնող միջոց է: Քրքումով ու սերուցքով դիմակը հարկավոր է քսել շաբաթական 1 անգամ:

6. Վարունգ

Վարունգի կեղևը, շնորհիվ նրանում առկա կոլագենի, նպաստում է մաշկի ամրության բարձրացմանը, սնուցում ու խոնավեցնում է այն, ինչպես նաև արդյունավետ կերպով սպիտակեցնում է պիգմենտային գունակները:

Եղեք գեղեցիկ ու խմնաված ու միշտ օգտագործեք խնամքի բնական միջոցներ:

Աղբյուրը՝ misstits.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook