Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գազարի ամենաօգտակար հատկությունները

Գազարն ամենահասանելի ու համեղ բանջարեղեններից մեկն է, որի յուրահատուկ համը դուր է գալիս գրեթե բոլորին, սակայն այն ոչ միայն համեղ է, այև շատ օգտակար, քանի որ հարուստ է մի շարք կարևոր նյութերով, որոնք օգնում են պայքարել ամենատարբեր խնդիրների դեմ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գազարի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ այն ամենօրյա սննդակարգի մասը դարձնելու համար։

Գազարը հարուստ է սննդարար նյութերով

Այս բանջարեղենը շատ օգտակար է և պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր։ Այն ունի շատ ցածր կալորիականություն (100 գրամում 41 կկալ), սակայն հարուստ է սննդային մանրաթելերով (2,8 գրամ), կալցիումով (33 մգ), մագնեզիումով (12 մգ), ֆոսֆորով (35 մգ), կալիումով (320 մգ), նատրիումով (69 մգ) ու վիտամին C-ով (5,9 մգ)։

Պաշտպանում է տեսողությունը

Գազարը բետա-կարոտինի հիանալի աղբյուր է, իսկ այն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի՝ յուղային միջավայրում լուծվող վիտամինի, որը պաշտպանում է աչքերը դեղին բծի դեգեներացիայից։ Վիտամին A-ի դեֆիցիտի դեպքում մարդիկ հաճախ են բախվում տեսողության տարբեր խանգարումների խնդրին, ուստի գազարի գործածությունն օգնում է պաշտպանվել դրանցից։

Ամրապնդում է իմունային համակարգը

Գազարն օժտված է հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններով, որոնք օգնում են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու խթանում են իմունային պատասխանը վարակների ու հիվանդությունների դեպքում։ А և С վիտամիններն ու այլ հզոր հակաօքսիդանտներն ամրապնդում են իմունային համակարգն ու կանխում են բջիջների վնասվածքները։ Բացի այդ, վիտամին C-ն խթանում է լեյկոցիտների արտադրությունը, որոնք էլ պայքարում են պաթոգեն տարրերի դեմ։

Պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը

Պարբերաբար գազարի գործածությունը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս բանջարեղենը պարունակում է լյուտեոլին՝ հակաօքսիդանտ, որը կանխում է խոլեստերինային վահանիկների հետևանքով զարկերակների բորբոքումը։

Բարելավում է մարսողությունը

Գազարը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք նպաստում են աղիների ակտիվության պահպանմանը՝ դրանով իսկ նվազեցնելով մարսողության խանգարման, փորափքանքի և փորկապության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, սննդային մանրաթելերը խոչընդոտում են ավելորդ խոլեստերինի և գլյուկոզայի կլանմանը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook