Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Գիտաժողովի ընթացքում կիրականացվի աչքի վիրահատություն (տեսանյութ)

ՀՀ ԱՆ Ակնաբանության ոլորտի խորհրդատու, AYO Armenia նախագահ, պրոֆեսոր, Արտաշես Զիլֆյանը տեղեկացրեց, որ Երևանում տեղի է ունենալու երկրորդ մեծամաշտաբ ակնաբուժական կոնֆերանսը՝ AIOC II, որի ոնթացքում ոլորտի արդիականացման ու միջազգային փորձի ներմուծման համար աշխարհի տարբեր երկրներից ու ՀՀ-ից ավելի քան 200 ակնաբույժներ կհանդիպեն Երևանում և Հայաստանում առաջին անգամ գիտաժողովի ընթացքում կիրականացվի կենդանի վիրաբուժություն:

Զիլֆյանի խոսքով՝ կոնֆերանսը հնարավորություն կտա երիտասարդներին ծանոթանալ այս ոլորտում նոր գիտելիքների, նորարարությունների հետ։ ՀՀ ԱՆ Ակնաբանության ոլորտի խորհրդատուի առաջին տեղակալ, նույն ասոցիացիայի փոխնախագահ Վահե Նանյանը նշում է, որ կոնֆերանսը հնարավորություն կընձեռի երիտասարդներին, ոլորտի մասնագետներին հանդես գալ իրենց գյուտերով, նորարարություններով, առաջարկություններով։

Համաժողովում կենտրոնական տեղ է գրավում աչքի եղջերաթաղանթի ուղիղ եթերով վիրահատությունը (live surgery) որպես թրեյնինգ։ Արտաշես Զիլֆյանի փոխանցմամբ, ուղիղ եթերային վիրահատությունն ուղեկցվելու է հեռարձակմամբ ու համապատասխան մասնագետի կողմից գործընթացի նկարագրմամբ ու մեկնաբանմամբ։

Ակնաբուժական խնդիրների մասին իրենց խոսքում բանախոսները նշեցին տարածված աչքի գլաուկոմա հիվանդությունը, որը Զիլֆյանի խոսքով, Հայաստանում դեռևս կանխարգելման հնարավորություններ չունի, սակայն բուժման համար համապատասխան տեխնիկական հագեցվածությունն առկա է։ Գլուկոմայով հիվանդների ռիսկային խումբը ներառում է ծխողներին, բարձր քաշ , դիաբետ և զարկերակային ճնշում ունեցողներին։ Գլաուկոմայի ախտանիշներն ի հայտ են գալիս հիվանդության երրորդ ստադիայում, չորրորդ ստադիան կուրությունն է, իսկ աուկոմայի հետևանքով առաջ եկած կուրությունը վերականգնվող չէ։ Հայտնաբերումը երբեմն տեղի է ունենում բոլորովին այլ հիվանդություն ուսումնասիրելուց հետո։

Նյութի աղբյուրը՝ a1plus.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook