Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

Գյումրիում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը

Գյումրիում հունիսի 29-ին մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնը կազմակերպվել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել է նաև  Շիրակի մարզպետարանը:

Փառատոնի կազմակերպիչ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Գրետա Վարդանյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մինչ այս միջոցառումն անցկացվել է հիմնականում Ծաղկաձորում:

«Մարզական այս միջոցառմանը մասնակցում է 80 մարզիկ՝ հանրապետության բոլոր մարզերից: Փառատոնի շրջանակներում հաշմանդամություն ունեցող մարզիկներն իրենց ուժերը չափում են յոթ մարզաձևերով՝ լող, ծանրամարտ, բոչա, սայլակներով բասկետբոլ, սայլակներով վազք, շախմատ, թենիս»-նշեց Գրետա Վարդանյանը՝ հավելելով, որ միջոցառման գլխավոր նպատակը հաշմանդամային սպորտի զարգացմանը և մասսայականացմանը նպաստելն է, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին մեկ անգամ ևս բարձրաձայնելը:

Արմենուհի Մխոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook