Thursday, April 25, 2024
Նորություններ

Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին

Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին
📍 Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժսենյակային, խոհանոցային գույքով և բժշկական սարքավորումներով՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար:
Պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ:
291321945_333560602299150_3411920912815945375_n
Մարդասիրական աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից` ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM’s Humanitarian Assistance Program) շրջանակներում:
🖇 Հյուրերը նաև շրջել են Սպիտակի ԲԿ-ում, ծանոթացել մատուցվող ծառայություններին և պայմաններին:
291324111_333560585632485_6583220757357902910_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook