Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գրիպը հղիության ժամանակ

Երեւի դժվար գտնվի այնպիսի մի կին, որը հղիության 9 ամիսների ընթացքում վարակված չլինի սուր շնչառական հիվանդություններով: Դրանց ռիսկը մեծանում է հատկապես ձմռանը:
Սովորական մրսածությունը վտանգ չի ներկայացնում պտղի համար, ինչը չես ասի գրիպի մասին:

Գրիպի նախանշանները բոլորին են հայտնի՝ բարձր ջերմություն, թուլություն, հազ, գլխացավ: Եվ գրիպով չեն հիվանդանում պարզապես ոտքերը սառեցնելու հետեւանքով: Այն վիրուս է, որն օրգանիզմ է ներթափանցում օդակաթիլային եղանակով;

Հղիության ընթացքում գրիպով վարակվելը պարունակում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ, եւ յուրաքանչյուր հղի կին, որը վարակվում է գրիպով, անհանգստանում է՝ արդյոք վիրուսը կազդի երեխայի վրա, թե ոչ: Սրա պատասխանը 100 տոկոսով չի կարող տալ եւ ոչ մի բժիշկ: Միանշանակ կարելի է պնդել միայն, որ գրիպն ամենից շատ վտանգ է ներկայացնում հղիության մինչեւ 12 շաբաթականը, երբ տեղի է ունենում պտղի օրգանների ձեւավորում:

 

Պետք է հիշել, որ գրիպի բուժումը նշանակվում է բժիշկի կողմից, որին պետք է դիմել առաջին իսկ նախանշանների դեպքում: Հղի կանանց գրիպի բուժումն ունի իր առանձնահատկությունները, քանի որ շատ դեղամիջոցներ հակացուցված են ապագա մայրերին:  Առաջին հերթին, պետք է շատ հեղուկ օգտագործել՝ ցանկալի է վիտամին C-ով, իսկ անգամ հղիներին թույլատրվող դեղցամիջոցները պետք է ընդունել բացառապես բժիշկի հետ խորհրդակցելուց հետո:

Հղի կնոջ իմունիտետն ավելի թույլ է, ուստի վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Նշանակում է՝ հղիության ընթացքում իմունիտետի ամրապնդումը պետք է լինի առաջնային խնդիր: Դա իր մեջ ներառում է առողջ ապրելակերպի վարում՝ ֆիզիկական ակտիվություն, առողջ սնունդ: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հասարակական վայրեր այցելելիս քթին «Օկսոլին» քսել եւ դիմակ կրել: Ավելորդ է նշել նաեւ, որ գրիպի ակտիվացման շրջանում պետք է խուսափել հյուր գնալուց եւ ընդունելուց, հասարակական տրանսպորտով երթեւեկելուց, ինչպես նաեւ սահմանափակել հիվանդ երեխաների հետ շփումը:

Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook