Friday, April 19, 2024
Նորություններ

Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ

Առողջ մարդկանցից չի պահանջվում դիմակ կրել, դիմակը չի կարող կորոնավիրուսից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարեվիչը` մեկնաբանելով դիմակների մեծ տարածումն ու պահանջարկը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Առողջ մարդկանցից չի պահանջվում դիմակ կրել: Այն մարդիկ, որոնք ախտանշաններ ունեն, պետք է դիմակ կրեն այլ մարդկանց պաշտպանելու համար: Դիմակ պետք է կրեն նաև այն մարդիկ, ովքեր խնամում են հիվանդներին, օրինակ՝ տանը, քանի որ նրանք կարող են վարակվել: Դիմակը չի կարող վարակից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ, այն պետք է կիրառվի մյուս քայլերին զուգահեռ: Խնդիրը նրանում է, որ դիմակ կրելով՝ մարդիկ կարող են սխալմամբ իրենց անվտանգ զգալ և սկսել մոռանալ այլ քայլերի, օրինակ` ձեռքերը լվանալու մասին: Բացի այդ, եթե դուք չգիտեք, թե ինչպես պետք է ճիշտ կրել դիմակը, դուք սովորականից ավելի հաճախ կդիպչեք ձեր դեմքին»,-ասել է Յազարեվիչը:

Նա նշել է նաև, որ պաշտպանիչ միջոցներ, այդ թվում դիմակներ, ձեռնոցներ ու պաշտպանիչ ակնոցներ առաջին հերթին պիտի ունենան բժիշկներն ու բուժաշխատողները, և դրան կարելի է հասնել միայն այդ միջոցների գնումը սովորական քաղաքացիների կողմից սահմանափակելու միջոցով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook