Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը վարպետության դաս անցկացրեց Հյուսիսային պողոտայում։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաև նրա տատը

Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանն այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում վարպետության դաս անցկացրեց։ Նրան տեսնելու էին եկել մոտ 2 հազար մարդ, այդ թվում` մեծահասակ կանայք։

Վարպետության դասն ուղեկցվեց մրցութային երկու ծրագրով։ Հավաքվածներից ընտրեցին 7 հոգու երգի մրցույթի, 15 հոգու էլ պարային մրցույթի համար։ Մրցույթի մասնակիցներից մեկն ասաց, որ կերգի Ավետիսյանի ամենասիրած` «Ով սիրուն, սիրուն» երգը։ Գոհարը չկարողացավ զսպել իրեն և ասաց, որ կերգի նրա հետ։

Հաջողակ դարձավ Սոչիում ծնված 15–ամյա Աննան։ Աղջիկը վաղուց էր երազում տեսնել Գոհարին, սակայն նույնիսկ ենթադրել չէր կարող, որ նրա մոդելը կդառնա Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանի Մարգարիտա տատն այսօր նույնպես  եկել էր թոռան վարպետության դասին։

Վարպետության դասի ժամանակ Գոհարը բոլորի ներկայությամբ դիմեց տատիկին, որը հանդիսատեսի շարքերում էր։

«Մարգարիտ տատի, էստեղ եմ` բեմում։ Ո՞նց ես», – հարցրեց Ավետիսյանը։

Հաղորդավարը տարեց կնոջը բեմ հրավիրեց, որպեսզի հավաքվածները ծանոթանան նրա հետ։ Տատիկն էլ ելույթ ունեցավ ու խոստովանեց, որ երջանիկ է այսպիսի թոռ ունենալու համար, որին ճանաչում է ամբողջ աշխարհը։ Հետո ավելացրեց` ամեն տատիկ չի կարող է պարծենալ դրանով։

«Տատ, խայտառակում ես ինձ», –շփոթված ասաց Ավետիսյանը։

Սակայն դա չկանգնեցրեց տատիկին, նա շարունակեց գովաբանել Գոհարին և ասաց, որ շատ է սիրում թոռանը և կյանքը կտա նրա համար։

«Ես էլ եմ քեզ սիրում, տատի», – ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը ծնունդով մարտունեցի է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Նրա համար Մոսկվան արդեն հարազատ է դարձել, բայց Հայաստանի հետ կապը չի խզում։ Գոհարը համոզված է, որ հայի աչքերն ամենագեղեցիկն են աշխարհում։

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook