Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Եթերային յուղերի զարմանալի հատկությունները

Եթերային յուղերը թորված մաքուր բնահյութեր են, որոնք ստացվում են ամենատարբեր մրգերից,  բույսերից, ծաղիկներից, անգամ տերևներից ու կեղևներից։

Եթերային յուղերի դրական ազդեցությունը մարդու ինքնազգացողության, առողջության և մարմնի ու դեմքի մաշկի խնամքի վրա բացահայտվել է հնագույն ժամանակներում․ եթերային յուղերը համարվել են մարմնի և հոգու ներդաշնակության վերականգնման հիանալի միջոց և իրենց ուրույն տեղն են գրավել ինչպես ծիսական, այնպես էլ կենցաղային տարատեսակ արարողակարգերում։ Մեր օրերում ևս եթերային յուղերը չեն կորցրել իրենց արդիականությունը և խնամքի պարագաների ժամանակակից բազմազան առաջարկների կողքին շարունակում են համարվել գեղեցկության, մարմնի թարմության, առողջության պահպանման անփոխարինելի միջոց։

Դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար եթերային յուղեր ընտրելիս պետք է հաշվի առնել թե՛ մաշկի առանձնահատկությունները, թե՛ եթերային յուղերի յուրահատկությունները։

Պետք է հիշել, որ եթերային յուղերից յուրաքանչյուրը մաշկի վրա որոշակի ազդեցություն է գործում․ որոշ յուղեր կարող են մաշկի վրա հանգստացնող ներգործություն թողնել, կամ խոնավեցնել մաշկը, իսկ որոշ յուղեր էլ կարող են չորացնել մաշկի բորբոքված հատվածներն ու բուժել դրանք։

Կիտրոնի եթերային յուղ

b54006b5b2609ab5967e6b8ad2ab88b2_XL

Կիտրոնի յուղը իդեալական ընտրություն է ճարպոտ մաշկի համար։ Այն կարգավորում է մաշկի ճարպարտադրությունը՝ թողնելով հակաբորբոքային, մանրէասպան ազդեցություն։ Լիմոնի յուղը արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ՝ երիտասարդացնելով մաշկը, թարմացնելով այն և պահպանելով կոլագենային մանրաթելերը։

Բաղադրատոմս 1- Ճարպարտադրության վերահսկում

Ճարպոտ տիպի մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Նմանատիպ մաշկի համար գերազանց միջոց է կիտրոնի յուղով հարստացված քսուկը։ Մի կաթիլ կիտրոնի յուղ ավելացրեք Ձեր ամենօրյա օգտագործման քսուկի մեջ և որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչպես է անհետանում ճարպոտ մաշկին բնորոշ ընդգծված փայլը։

Բաղադրատոմս 2-Դեմքի մաշկի սպիտակեցում

Կիտրոնի և չիչխանի յուղից ստացված խառնուրդը սպիտակեցնում է մաշկը՝ հարթեցնելով մաշկի երանգը։ Օգտակար յուղերի այս խառնուրդը քսեք մաշկին 10 րոպեով, այնուհետև լվացվեք տաք ջրով։

Նարնջի եթերային յուղ559bf24b5e793

Նարնջի եթերային յուղը իսկական էլիքսիր է խոնավեցման, փափկեցման կարիք ունեցող թեփոտվող մաշկի համար։ Այն բարձրացնում է մաշկի տոնուսն ու հարթեցնում կնճիռները։ Նարնջի յուղը երիտասարդացնող ազդեցություն է գործում, հարթեցնում և բարելավում է մաշկի երանգը, օգնում ազատվել պեպեններից։ Նարնջի յուղը լավագույն ընտրությունն է թառամող և բծեր, պիգմենտներ ունեցող մաշկի համար։

Բաղադրատոմս 1- Դիմակ բծերի դեմ

Մաշկի երանգը բարելավելու և բծերից ազատվելու համար անհրաժեշտ է վերցնել մանրացված մաղադանոս և երկու մեծ գդալ թթվասեր, ցանկալի է բարձր յուղայնություն ունեցող։ Այդ ամենը լավ խառնելուց հետո ավելացնել մի քանի կաթիլ նարնջի եթերային յուղ։ Դիմակը դեմքին քսվում է բարակ շերտով մոտ 20 րոպեով։ Այնուհետև բավարար է լվացվել տաք ջրով։ Գեղեցկության այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ։

Բաղադրատոմս 2- Սնուցում թառամող մաշկի համար

Այս դիմակը նոր կյանք կարող է հաղորդել թառամող և թույլ մաշկին։ Այն պատրաստվում է ընկույզի, ավոկադոյի և ժոժոբայի եթերային յուղերից (յուրաքանչյուրը 10 գրամ) և մի քանի կաթիլ նարնջի և վանիլի եթերային յուղերից։ Այս հրաշալի խառնուրդը պետք է քսել դեմքին և պարանոցին՝ թողնելով մոտ կես ժամ։ Այնուհետև մաքրել յուղերից մնացած շերտը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook