Friday, March 29, 2024
Նորություններ

Եկեք արդարացի լինենք, երբեմն բժիշկն էլ կարող է դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի այցելուն կամ բարեկամները բռնություն կիրառեն. Մարինա Մարգարյան. tert.am

Այս մասին հաղորդում է  tert.am-ը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ խնդիրը երկակի է և դժվար լուծելի:

«Եկեք արդարացի լինենք, երբեմն բժիշկն էլ կարող է դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի պացիենտը կամ բարեկամները բռնություն կիրառեն»,-ասաց նա:

Նշենք, որ նախագիծը սահմանում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Պատգամավորը համաձայնվեց, թե մյուս կողմից էլ կարող է լինել և հոգեկան խանգարումներով այցելու, կամ քրեական տարր, որը բռնության կդիմի:

«Այդ դեպքում չե՞ք մտածում ապահովել բժիշկներին տեսախցիկներով կամ ձայնագրող ապարատներով, որ հետագայում արդարությունը լինի, որ իրոք մեղավոր պատժվի»,-հարցրեց նա:

Կարեն Ավագյանը նշեց, որ տեսախցիկների հետ կապված, եթե նախաձեռնություն լինի՝ կմիանա:

«Խնդիրը միայն ՀՀ-ին բնորոշ բան չէ, բժիշկներին բռնության ենթարկելը աշխարհում տարածված է և պատահական չէ, որ շարժումներ կան, որտեղ ժամանակ առ ժամանակ անհանգստանում են այս խնդրով: Մեր խնդիրը բացառապես կանխարգելելն ու պաշտպանելն է, կլինեն չակերտավոր տղամարդիկ, որ բժիշկ ծեծելը մեծ տղամարդկություն կհամարեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասաց նա:

Նելլի Լազարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook