Saturday, April 20, 2024
Նորություններ

ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից տրամադրվող անվճար բժշկական խորհրդատվությունները շարունակվում են

Հարգելի քաղաքացիներ

ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի նախաձեռնությամբ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ:

Խորհրդատվությունները կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օրժամը 1000-1200-ը:

Խորհրդատվություններն իրականացվում են հետևյալ մասնագիտություններով՝

  • թոքաբանություն՝ Միքայել Զախարի Նարիմանյան, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • ՔԿԱ հիվանդություններ՝ Արթուր Կիմի Շուքուրյան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • վիրաբուժական հիվանդություններ՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • կոլոպրոկտոլոգիա՝ Արմեն Միքայելի Մինասյան, կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • մանկաբուժություն՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ,
  • մաշկաբանություն և սեռավարակաբանություն՝ Կարեն Ռշտունի Բաբայան, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • նյարդաբանություն՝ Հովհաննես Մորիսի Մանվելյան, նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • նյարդավիրաբուժություն՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • սրտաբանություն՝ Հմայակ Սոսի Սիսակյան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • էնդոկրինոլոգիա՝ Էդվարդ Նորայրի Թորոմանյան, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ,
  • ակնաբուժություն՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր:

Մանրամասների համար զանգահարել (010) 58 07 24 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Հերացի» պոլիկլինիկա

Էլհասցե` heratsipolyc@yahoo.com

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook