Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երբ երեխան ուտելիս խեղդվում է

Եթե երեխան մեկ տարեկանից հետո էլ չի կարողանում կուլ տալ չտրորված կերակուրներ, նշանակում է նրան հաճախ են ստիպելով կերակրել կամ եռանդով համոզել:

Երեխան հեշտությամբ ուտում է չտրորված կերակուրը, բայց երբ նրան ստիպում են ուտել` կուլ տալիս խեղդվում է: Բուժումը բաղկացած է երեք մասից. առաջին` խրախուսեք նրան, որ մինչև վերջ ինքնուրույն ուտի, երկրորդ` օգնեք նրան հաղթահարելու ուտելիքի նկատմամբ կասկածելի վերաբերմունքը, երրորդ` տրորած կերակուրն աստիճանաբար փոխարինեք չտրորած կերակուրով, սակայն դա պետք է անել երեխայի վերաբերմունքին համապատասխան:

Որոշ երեխաներ կուլ տալիս խեղդվում են նույնիսկ տրորած կերակուրներից: Երբեմն դրա պատճառը կերակուրների կպչուն, մածուցիկ լինելն է: Այդպիսի կերակուրները փորձեք մի քիչ նոսրացնել կաթով կամ ջրով, իսկ բանջարեղենն ու մրջերը շատ մանր կտրատեք, բայց մի տրորեք:
babycare.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook