Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխան խոսում է քնի մեջ. պատճառները

Երբեմն ծնողները նկատում են, որ իրենց երեխան խոսում է քնի մեջ:

Այս երևույթը շատ տարածված է երեխաների շրջանում: Մեծահասակներից շատերը հաճախ ծիծաղում են այս երևույթի վրա, ոմանց համար էլ սա անհանգստանալու լուրջ պատճառ է:

Երեխայի նյարդային համակարգը խիստ տարբերվում է մեծահասակի նյարդային համակարգից, ու հենց դրա համար օրվա ընթացքում կատարվածն արտահայտվում է գիշերվա ընթացքում՝ քնի մեջ խոսելով:

Ինչու՞ է երեխան խոսում քնի մեջ

Շատ հաճախ դրա պատճառն այն դեպքերն են, որոնք օրվա ընթացքում տպավորում են երեխային, չէ՞ որ փոքրիկները շատ զգայուն են: Դա կարող է լինել դեղին ավտոբուսը, որը, արագ սլանալով, անցնում է անձրևաջրի միջով: Ի վերջո, այս ամենից անհանգստանալու կարիք չկա:

Անցումային տարիք: Երեխայի կյանքում սա այն ժամանակաշրջանն է, երբ նա սկսում է շատ ավելի ակտիվ խոսել քնի մեջ: Եվ այս դեպքում նույնպես պատճառը օրվա ընթացքում նրան տպավորած դեպքերն են: Այս երևույթը կարող է նույնքան արագ անհետանալ, որքան արագ սկսել է:

Երեխան քնի մեջ կարող է խոսել նաև քնի փուլերի անցման ժամանակ: Այդ տարիքում այս երևույթը նույնպես նորմալ է: Երեխայի մեծանալուն զուգընթաց այս երևույթը կանհետանա:

Սակայն պետք է նկատենք, որ երեխայի՝ քնի մեջ խոսելը կարող է լինել լուրջ խնդրի արահայտման ձև: Սակայն, բարեբախտաբար, սա հազվադեպ է պատահում: Երբ երեխան քնի մեջ գոռում է, մղձավանջային երազներ է տեսնում, վեր է թռչում ու երկար ժամանակ չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, անհապաղ դիմեք բժշկի:

Ի՞նչ անել այս դեպքում:

Ոչ մի պարագայում մի արթնացրեք երեխային: Այսպես դուք կարող եք վախեցնել նրան: Պարզապես եղեք նրա կողքին:

Ինչ վերաբերում է հանգստացնող դեղամիջոցներին, ապա ոչ մի պարագայում չի կարելի առանց բժշկի հետ խորհրդակցելու դեղ տալ երեխային: Ի վերջո, հնարավոր է՝ դրա կարիքը չկա:

Նյութի աղբյուրը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook