Thursday, March 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Երեխան չի կարող ամբողջ կյանքն ապրել Ձեր փեշից բռնած:Խորհուրդներ մեծերին

Երեխան չի կարող ամբողջ կյանքն ապրել Ձեր փեշից բռնած: Վաղ թե ուշ վրա է հասնում նրան մենակ թողնելու  պահը. թեկուզ շատ կարճ  ժամանակով: Եթե Դուք որոշել եք նորից աշխատանքի գնալ, հավանաբար պետք է դայակ գտնեք կամ երեխային մանկապարտեզ ուղարկեք:

Այդ բաժանումը երկուսիդ համար էլ հեշտ փորձություն չի լինի, եթե  մանավանդ երկուսդ էլ դրան պատրաստ չեք: Ի դեպ, որքան շատ եք Դուք հուզվում, այնքան ավելի շատ  կհուզվի փոքրիկը: Այնպես որ, մոտակա բաժանմանը  պետք է նախապես պատրաստվել:

Հնարավոր է, որ երեխան արդեն առանց Ձեզ մեկ-երկու ժամ մնացել է ազգակակնների և հուսալի դայակի հետ (ծծկեր հասակում):  Բայց երբ երեխան մի քիչ մեծանում է, այդպիսի <փորձրը> հաջողությամբ չեն ավարտվի: Երեխայի մեջ արթնանում են առաջին մանկական վախերը, որոնց հետ պետք է հաշվի նսել: Ամենակարևորն այդ դեպքում  երեխային լավ բացատրելն է, որ Դուք  անպայման կվերադառնաք, քանի որ երեխայի ամենաուժեղ վախը ծնողներից լքված լինելու զգացումից է առաջանում: Միայն այն դեպքում, երբ երեխան համոզվում է, որ Ձեզ կրկին կտեսնի, հնարավոր է նրա ուշադրությունը շեղել և ուրիշ բանով, ուրիշ մարդկանցով զբաղեցնել:

Երեխան որքան հաճախ է շփվում ուրիշ երեխաների հետ, որքան շատ է Ձեզ հետ հյուր գնում և ծանոթանում մեծերի աշխարհին, այնքան ավելի հեշտ է հարմարվում նոր հանգամանքներին ու միջավայրին, ավելի արագ է կտրվում այն մտքից, որ Դուք կողքին չեք:

Երեխային մեկ կամ երկու ժամով թողեք այն մարդու մոտ, որի հետ իրեն համեմատաբար լավ է զգում: Երբ նա վարժվի առանց մայրիկի մնալու. բաժանման ժամանակահատվածը քիչ-քիչ ավելացրեք:

Առաջին օրը առանց մայրիկի

Սկզբի համար ստեղծեք տոնական տրամադրություն, երեխային բացատրեք, որ դա նրա կյանքի <Համարյա մեծ դառնալու> առաջին օրն է: Եթե դուք շատ եք հուզվում, որ Ձեր փոքրիկին թողնում եք ուրիշի մոտ, աշխատեք գոնե  ցույց չտալ:  Առաջին օրը երեխային մի քիչ շուտ տարեք  մանկապարտեզ, քանի որ  <հրաժեշտի>  պահը արող է շատ երկարել: Նախապատրաստվեք որոշակի քանակությամբ դառը արցունքներ տեսնելուն, բայց մի գայթակղվեք, երեխան ավելի արագ կվարժվի առանց Ձեզ մնալուն, քան Դուք կարծում եք: Նախապես դայակին պատմեք սովորությունների, սիրած  ու չսիրած  բաների մասին: Օրինակ՝ ինչ բառերով եք նրան գիշերանոթրին նստեցնում և այլն:

Երբ երեխան տուն վերադառնա, նրան մեծ ուշադրություն նվիրեք, հարցրեք, թե ինչ է արել մանկապարտեզում, ում հետ է խաղացել, որ խաղաղլիքն է դուր եկել և այլն: Եթե նկատում եք, որ երեխան տխուր  է, փորձեք պարզել, թե դա <առաջին օրվա> ախտանիշ է. թե կան ավելի լուրջ պատճառներ, և ձեռնարկեք համապատասխան միջոցներ:fe4bbe81600a40063594e597e00eb05b_XL

Երեխան անծանոթներից վախենում է, բայց ուրիշ մեծերի հետ ծանոթությունը օգնում է երեխային լավ նախապատրաստվել  մայրիկից մոտակա բաժանմանը:

Խորհուրդներ մեծերին

Երեխայի համար ամենակարևորը Ձեր սերն է իր նկտմամբ:
Միշտ ուշադիր եղեք, երբ երեխան ինչ-որ բան է պատմում Ձեզ:
Հետևողական եղեք:
Մեկուկեսից երեք տարեկան երեխաների մեծ մասը հաճախ է կամակորություն անում:
Եթե երեխան սկսել է կամակորություն անել կամ չի ենթարկվում, հիշեք, թե դա որ պահին տեղի ունեցավ և աշխատեք պարզել պատճառը:
Երեխային ընտրության հնարավրություն տվեք:
Եթե երեխային <ոչ> եք ասում, անպայման բացատրեք պատճառը:
Երեխային մի նախատեք մանրուքների համար:
Եթե սխալ եք , ներողություն խնդրեք:
Միշտ կարողացեք զսպել Ձեզ: Հիշեք, որ ձեզնից մեկն ու մեկը պետք է մեծ, հասուն լինի: Ձեզ երեխայի նման մի պահեք:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook