Thursday, April 25, 2024
Նորություններ

Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը (ֆոտո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Մայիսի 22-30-ը Եվրոպայի 39 երկրի 219 բռնցքամարտիկ 13 քաշային կարգերում կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ),  Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

283493868_5024746727595019_3856284452337317759_n

Արդեն տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության վիճակահանությունը:

Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (ЕUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ (IBA) Ումար Կրեմլյովը:

Բացման արարողությունը տեւելու է 50 րոպե, որի ընթացքում պատմական ակնարկ է լինելու Հայաստանի մասին, կինետիկ գնդիկներով վիզուալ շոու, ելույթով հանդես է գալու երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը ներկայացնելու է հատուկ Եվրոպայի առաջնության համար գրված նոր երգ բռնցքամարտի մասին:

Հայաստանի դրոշակակիրը Նարեկ Մանասյանն էր։

news.am

283599296_5024746537595038_8600989285013844828_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook