Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երեք պատճառ սննդակարգում ապուրներ ներառելու համար

Մասնագետները հաճախ են խոսում առողջ սննդակարգի կարևորության մասին՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով սննդակարգում բավարար քանակությամբ հեղուկի ներառմանը։ Սա է պատճառը, որ մարդիկ դեռ մանկուց հաճախ են լսում ապուրների կարևորության մասին, մինչդեռ հասուն տարիքում հազվադեպ են հետևում կանոնավոր ապուր ուտելու խորհրդին։

Ինչպես գրում է medikforum.ru կայքը, ապուրները շատ կարևոր են առողջության համար, ուստի զարմանալի չէ, որ դրանցից հրաժարվելն ու նախապատվությունը բացառապես չոր սննդին տալը կարող է լուրջ խնդիրների զարգացման պատճառ դառնալ։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են չխուսափել ապուրներից ու հարստացնել սննդակարգն օգտակար արգանակներով՝ միաժամանակ ներկայացնելով այս ուտեստների հիմնական առավելությունները։

Մասնագետների խոսքով՝ մսի արգանակը կամ դրանով պարաստված ապուրները կարող են անչափ օգտակար լինել աճառային ու մկանային հյուսվածքների առողջության համար, մինչդեռ բանջարեղենային ապուրները կարող են խթանել լյարդի աշխատանքն ու լեղարտադրությունը՝ այդ կերպ արագացնելով օրգանիզմից վնասակար տոքսինների դուրսբերման գործընթացը։

 Բացի այդ, ապուրներն ու արգանակները շատ կարևոր են նաև աղեստամոքսային տրակտի համար, իսկ դրանցից խուսափելը կարող է հանգեցնել փորկապության, ինտոքսիկացիայի ու աղիներում խմորման գործընթացների զարգացման, ինչն էլ կուղեկցվի մի շարք տհաճ զգացողություններով։

Միևնույն ժամանակ մասնագետները շեշտում են, որ մարսողական համակարգի հետ կապված խնդիրների բացակայության դեպքում ամեն օր ապուր ուտելու անհրաժեշտություն իրականում չկա, քանի որ բավարար կլինի նաև նման ուտեստների կանոնավոր գործածությունը։

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook