Friday, March 29, 2024
Նորություններ

Երիտասարդ մասնագետները ողջունել են ծրագրերի սոցիալական ուղղվածությունը

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունների երիտասարդ մասնագետների հետ հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները։

Նախարար Լևոն Ալթունյանը շեշտադրել է այդ ծրագրերի սոցիալական ուղղվածությունը` տեղեկացնելով, որ բնակչության սոցիալապես խոցելի  խմբերի համար այժմ մշակվում են հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթներ, որոնք կգործեն 2018 թվականից։ Երիտասարդ բժիշկները ողջունել են բնակչության անապահով խմբերի նկատմամբ պետական նման հոգացությունը։unnamed1

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առաջնայնությանը, այդ նպատակով առողջության առաջնային օղակի հզորացումը։

Երիտասարդ բժիշկներին հետաքրքրել են մասնագիտական վերապատրաստումների, բժշկի պաշտպանվածության ու արժանապատվության ապահովման ուղղությամբ նախանշվող քայլերը։  Նախարար Ալթունյանը պարզաբանումներ է տվել բարձրացված բոլոր հարցերի կապակցությամբ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook