Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Երջանկության բանալին կամ ինչպես կառուցել երջանիկ ընտանիք

Երջանիկ ընտանիքի դաստիարակությունը կիրառման մի ունիվերսալ ուղեցույց է: Իրականում ինչո՞վ են տարբերվում երջանիկ ընտանիքները դժբախտ ընտանիքներից:

Ամեն օր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ցանկանում է լինել դրա մի մասը

Առաջին հերթին հարկավոր է նշել, որ ընտանիքը միշտ չէ, որ բաղկացած է արյունակիցներից, ինչպես շատերի դեպքում է: Սրանք այն մարդիկ են ձեր կյանքում, ովքեր գնահատում են, որ դուք կաք իրենց կյանքում: Ովքեր ոգեշնչում ու հիանում են ձեզնով, ոչ միայն այսօրվա ձեր ունեցածով, այլ ընդունում այն, թե ինչպիսին եք ուզում դառնալ վաղը: Ընտանիքի անդամները կարող են լինել ձեր լավագույն ընկերները: Ինչպես նաեւ լավագույն ընկերները, որոնց հետ դուք չունեք արյունակցական կապ, կարող են դառնալ ձեր ընտանիքի անդամը: Սովորական է, բայց ընտանիքը հիմնվում է սիրո վրա, որտեղ կա փոխադարձ սեր եւ հարգանք, երբ դուք ամեն օր ներդնում եք ջանքեր այդ կապերը խորացնելու համար, կառուցում ու պահպանում եք այդ հարաբերությունները` ամրացնելով ձեր սերն ամեն օր:

Ընտանիքի անդամները պատրաստ են միմյանց համար թեքվել իրենց ճանապարհից

Ընտանեկան կապը իրական սերն է, որը ներառում է ուշադրություն, իրազեկություն, կարգապահություն, ջանք ու կարողություն հոգ տանելու ինչ-որ մեկի մասին, զոհաբերել քեզ հանուն սիրելիների ամեն օր: Դուք գրկում ու սիրում եք նրանց՝ անկախ իրենց գրավչությունից: Եվ իհարկե նրանք նույնն են անում ձեզ համար: Ընտանիքն առողջ է, երբ նրա յուրաքանչյուր անդամ առավոտյան արթնանալիս մտածում է, որ «դուք բոլորդ արժանի եք դրան, ու ես ուրախ եմ, որ դուք կաք իմ կյանքում»: Խոսքը զոհաբերության մասին է` անել այնպիսի բաներ, որոնք դուք չեք սիրում, բայց փոխարենը կարող եք հրճվանք պարգեւել ձեր սիրելիներին, իսկ դուք ձեզ հիանալի եք զգում՝ տեսնելով նրանց ուրախությունը: Ահա թե ինչ է նշանակում «լինել ընտանիք»:

Ընտանեկան կապերն ամրապնդվում են՝ անցնելով կրակի եւ ջրի միջով

«Ընտանիք լինել» նաեւ նշանակում է աջակցել միմյանց կյանքի անխուսափելի փոփոխությունների ընթացքում: Այսինքն ձեր ընտանիքը կհետեւի ձեզ անգամ կրակի եւ ջրի մեջ: Ինչը ձեզ չի տա ոչ կարիերան, ոչ ձեր ղեկավարը, ոչ ձեր հաճախորդները, ոչ գումարը, եւ ոչ էլ փառքը: Դուք չեք կարող խոստանալ մեկին, որ կմնաք իր հետ մինչեւ իր կյանքի վերջին օրերը, բայց կարող եք անկեղծորեն մնալ ու օգնել, որ հարազատ մարդիկ ոտքի կանգնեն, աջակցել ամենադժվար պահերին մինչեւ նա լույս կտեսնի թունելի վերջում:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հավատարիմ մնալ ինքն իրեն

Մարդուն անհրաժեշտ է, որ նրան ընդունեն այնպիսին, ինչպիսին որ նա կա: Երբեմն մենք փորձում ենք լինել քանդակագործ եւ սկսում ենք «կերտել» ուրիշներից այնպիսի մի կերպար, ինչը մենք ենք ուզում տեսնել նրանց մեջ: Փորձում ենք հարմարեցնել նրանց մեր մտքերին, ցանկություններին եւ ակնկալիքներին: Սակայն հիշեք․ մենք չպետք է պարտադրենք մեր սեփական եսասիրական գաղափարները մեր հարազատներին:

Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր սեփական երջանկության համար

Երջանկությունը մի ընտրություն է, որը գալիս է ներսից: Լինելով երջանիկ՝ չի նշանակում, որ ամեն ինչ կատարյալ է, այլ որ դուք որոշել եք դուրս գալ թերությունների շրջանակից: Դրանք այն փոքրիկ ընտրություններն են, որոնք դուք կատարում եք ամեն օր` զգալու համար երջանկության ազդեցությունը: Սկսեք հենց այսօրվանից՝ ձեզ վրա վերցնելով սեփական երջանկության պատասխանատվությունը: Ընտրությունը ձերն է: Ձեր ընտանիքը կարող է աջակցել ձեզ, բայց ձեր փոխարեն նրանք չեն կարող ընտրություն կատարել:

Շփման մեջ միշտ «հոգատար» բառեր օգտագործեք

Երջանկության մակարդակը ցանկացած հարաբերություններում կարելի է չափել սպիների քանակով, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ «հասցնում է» իր լեզվով՝ այսպիսով երկար տարիներ ձեւավորելով զայրույթի եւ վիրավորական խոսքերի զսպում: Զգույշ եղեք ձեր խոսքերի մեջ: Օգտագործեք այնպիսի բառեր, որոնք խրախուսում են եւ ոգեշնչում:

Ճշմարտությունն առաջնահերթ է, իսկ խոստումները միշտ կատարվում են

Սուտը ընտանիքների պառակտման պատճառն է, քանի որ մեծ բաները փշրվում են շատ հեշտությամբ, եթե նրանց մեջ ճշմարտություն չկա: Ստելը եւ ինչ-որ մեկի զգացմունքների հետ խաղալը ցավ է պատճառում: Այնպես որ միշտ ազնիվ ու բաց եղեք: Եվ հիշեք, երբ ճշմարտությունը փոխարինվում է լռությամբ, այն դառնում է սուտ:

Համբերություն ու ներողամտություն

Անկախ նրանից, թե որքան բարի ու ազնիվ եք փորձում լինել, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան այնպես չի ստացվում: Ուստի ընտանեկան հարաբերություններում համբերությունն ու ներողամտությունը կենսական անհրաժեշտություն են: Համբերությունն այն է, երբ կարող ես քո լույսն ուղղել դեպի նա, ում սիրում ես։ Սկզբում համբերությունը եւ ներումը կարող են լինել շատ դառը, բայց սերմերը, որոնք այսօր եք ցանում, անկասկած պտուղ կտան ապագայում:

Տիգրան Գասաբյան
 Նյութի աղբյուրը՝ galatv.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook