Wednesday, April 24, 2024
ՆորություններԺամանց

Զարդատուփում պահվող բնական քարերի լեզուն

15164410-R3L8T8D-650-Amazing-StonesMinerals9__700Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը, ի տարբերություն մարդու ծերացող, մեռնող և անհետացող մարմնի, ամրության, երկարակեցության և հավերժության խորհրդանշաններն են։ Որոշ քարեր մարմնավորում են տիեզերքի արարչական ուժերը ինչպես մարջանը ՝ ջրային աշխարհը,  ծիածանաքարը՝ մարդկային կերպարանափոխությունը, նեֆրիտը՝ տիեզերական էներգիան, կատարելությունը ուժը, իշխանությունը։  Քարերը կապ ունեն նաև աստվածների հետ։ Մեքսիկայում ացտեկների Շիութեքուրշի աստծուն պատկերել են փիրուզե փետուրներով՝ նրան համարելով փիրուզե տիրակալ։ Ացտեկներն այս քարին բնորոշ կապտականաչ գույնը զուգակցել են երկինքն ու երկիրը, արևն ու կրակը միավորող փիրուզե օձին։  Հին Հունաստանում լազուրիտը համարվել է սիրո խորհրդանշան՝ Աֆրոդիտեյի քարը։ Մագնիզաքարը պատկերվել է եգիպտական արևի աստված Գորի հետ։

15167560-R3L8T8D-650-amazing-stones-minerals-19__700Զարդատուփում պահվող զարդաքարերը համեմատվում են ենթագիտակցության մեջ փակված կռահողական գիտելիքների հետ։ Անգամ կենցաղային խոսակցություններում գիտելիքները հոգևոր գանձեր են համարվում։ Մարգարիտը կատարելությամբ և գեղեցկությամբ համարվում է մետաֆիզիկական ընդհանուր խորհրդանշան։ Հնագույն մշակույթներում գնահատվել են քարի ամրությունն ու կարծրությունը։ Հետագայում՝ գույնը, փայլը, մաքրությունը, հմայական, մոգական, և հոգեբանական ներազդեցությունը, գեղեցկությունը։ Մոլորակներն ազդեցության ուժով խորհրդանշորեն կապված են թանկարժեք որոշակի քարերին։

Առավել ընդունելի է համանմանության այս համակարգը

  1. Արև – ալմաստ, վանակն, ցիրկոնի լուսավոր տեսակները, տուրմաին,
  2. Լուսին – մարգարիտ, ադուլյար, ագաթ
  3. Մերկուրի – բյուրեղաքար, վագրի աչք, տպազիոն, ագաթ, սաթ, ցիրկոն
  4. Յուպիտեր – զմրուխտ, կանաչ փիրուզ, նեֆրիտ, օձաքար, մալաքիտ
  5. Վեներա – լաջվարդ, շափյուղա, ծովակն ( ակվամարին )
  6. Սատուրն – մեղեսիկ, եղեգնաքարի մութ                                                                                              malahit Հնագույն ժամանակներից քարերն օգտագործվել են բուժական նպատակներով։ Թանկարժեք քարերին վերագրում էին նաև թունավորումներից փրկելու հատկություն։ Հնագույն ժամանակներից ի վեր արքաների գավաթները պատրաստված էին արծաթից զարդարված ռուբինե քարերով հավանական թունավորումը վնասազերծելու նպատակով։    Պարզունակ ըմբռնումների պատճառով կիրառվում էին ոգեհմայական եղանակներ, իսկ որպես դեղամիջոց՝ որոշ քարերի բաղադրությունները։ Նեֆրիտ քարը անունը սատցել է մարդու երիկամների նմանության պատճառով և ծառայել է որպես դեղամիջոց ու մահվանից հետո մարմինը քայքայումից փրկելու բուժամիջոց, կարմիր կամ վառ կարմիր քարերը՝ սուտակը կամ ռուբին, նռնաքարը համարվում են հակաբորբոքային և արյունակասեցուցիչ միջոց։ Դեղին քարերը լյարդի խանգարումների և դեղնախտի բուջման համար։ Կանաչ քարերի օգտագործման աչքի հիվանդությունների բուժման համար բացատրվում է տեսողության վրա այդ գույնի բարերար ազդեցությամբ։Շափյուղան, լաջվարդը, փիրուզը և կապտերանգ այլ քարեր ենթադրաբար ունեն առողջացնող ազդեցություն, հակադրվում են չար ու խավար ոգիներին և սատարվում լուսավոր ու իմաստուն ոգիներից։ Այս քարերը համարվել են ողջախոհության, առաքինության խորհրդանշան։ Թանamethyst1կարժեք քարերը դարձել են գեղեցկության, սիրո, լույսի, բազմերանգության, երկարակեցության, հավերժության հոմանիշներ. վառ կանաչ մարգագետինը համեմատվում է զմրուխտի հետ, կապույտ երկինքը՝ փիրուզի։ Չինացիները աղջկա գեղեցկությունը համարում են «նեֆրիտային գեղեցկություն», իսկ Հռոմի կայսր Ներոնն իր կնոջ մազերը համեմատում էր սև սաթի հետ։ Հայ միջնադարյան պոեզիան լի է նման համեմատություներով։ Գրիգորիս Աղթամարցին սիրեցյալի մազերը համարում է «վայելուչ որպես ըզթուխ սաթ»:  Նաղարշ Հովնաթանը, դիմելով սիրած աղջկան, գրում է. «նման ես դու կարմիր վարդի, ատամներդ ՝շար մարգարիտ»: Սայաթ-Նովան «անապակ ծովի միջեն հանած գոհարիս, », Չարենցը ՝ «կապույտ աղջիկ, ակաթի ու կաթ պես հոգեթով»:
    • Ագաթ

    getԽորհրդանշում է՝ հաջողություն, սիրային հաղթանակ, ծաղկունք, առողջություն, երկարակեցություն։ Հին Հռոմում համարվում էր տղաբերության աստվածուհի՝ այգեգործների հովանավոր Պոմոնայի քարը։ Անվանումը ծագել է հունարեն «ագաթես» ՝ երջանիկ բառից։ Ըստ մեկ այլ վարկածի՝ առաջացել է Սիցիլիայի Ագաթես գետի անունից, որտեղից արդյունահանվել է։ Վաղ միջնադարում մկրտվող երեխաները կրում էին Ագաթե զարդեր, որովհեև դրանք հանգստացնում են նրանց։ Ժան դը Մանդևիլը քարին վերագրում էին իր տիրոջը սրամիտ և պերճախոս դարձնելու ընդունակություն։ Միջնադարյան հետազորող Լորի Ցերուսը մտորելով ագաթի գունային փոփոխությունների մասին՝ ասել է. «Եթե այն կախվի քնած մարդու գլխավերևում, ապա նա գեղեցիկ և բարի երազներ կտեսնի»: Ալբերտ Մեծի խոսքերով ՝ «Սև երակներով ագաթն օգնում է մեղմել վիշտը և սրտին ուժ է տալիս»:

    • Ադամանդ, ալմաստ

    2-27Խորհրդանշում է՝ չափավորություն, ողջախոհություն, մեղմում է ցասումը։ Կրողին դարձնում է անպարտելի։ Պատահական չէ, որ նապոլեոնը միշտ ադամանդ էր պահում։ Մոգական քար է՝ հմայական ներգործությամբ։ Առաջացել է արաբական ելմազ բառից։ Կա համոզմունք, որ ադամանդին երկարատև նայելիս նվազում է մելամաղձությունը, հեռանում է չար աչքը, մարդը դառնում է խորաթափանց, զարգանում է հիշողությունը։ Քարի բաղադրությունը վնասակար է վայրի և թունավոր կենդանիների համար։ Ադամանդը անուժ է դարձնում թույնը և վնասում սարսափի տարաստեսակ զգացողությունները։ Այն ցրում է վատ երազները։ Հաջողություն է բերում ձախ ձեռքին կրելիս։ Օգտագործվում է որպես բուժական միջոց՝ ադամանդը կարելի է կոտրել՝ փափկացնելով այծի թարմ և տաք կաթով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook