Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Զբոսանք քնի մեջ․ Լուսնոտության առաջացման պատճառներն եւ հետեւանքները

Քնի մեջ քայլելը լուսնոտների ամենասովորական պահելաձեւն է: Բայց ինչո՞ւ են մարդիկ զբոսնում քնի մեջ։ Ոմանք ասում են, որ դա քնի խանգարման վառ արտացոլում է, որը կարող է վերաճել մասնավորապես պատանեկության տարիքում: Մյուսները պնդում են, որ դա շատ լուրջ եւ անբուժելի հիվանդություն է: Կենսաբան Մանուշ Սիմոնյանի հետ զրուցել ենք այս խնդրի մասին։

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են մարդիկ դառնում լուսնոտներ: 
-Մեզանից յուրաքանչյուրը անցնում է քնի 4 փուլ նախնական, դանդաղ քնի փուլ, արագ քնի փուլ եւ արթնացման փուլ: Սրանցից ամենակարեւորները երկուսն են արագ ու դանդաղ քունը: Դանդաղ քնի ժամանակ ուղեղը ամբողջությամբ անջատվում է, այսինքն մենք վերականգնվում ենք, ուղեղը հանգստանում է: Արագ քնի փուլում, հակառակն է՝ ուղեղն է ակտիվ ու թարմ, իսկ մարմինը՝ պարալիզացված: Անցումը դանդաղ քնից արագ քուն դանդաղ է ու պլանավորված, իսկ լուսնոտների մոտ այդ պրոցեսը սպոնտան է, այսինքն՝ արթուն է թե մարմինը եւ թե ուղեղը, որի հետեւանքն էլ մեր այսօրվա թեման է։

-Որո՞նք են այս խնդրի առաջացման հիմնական պատճառները:
-Ամենամեծ ու գլխավոր վտանգը սթրեսն է, երբ մարդը երկար ժամանակ սթրեսի մեջ է լինում, այդ ընթացքում լուսնոտության առաջացման հավանականությունը բարձրանում է 40%-ով: Պետք չէ բացառել նաեւ շատ չնչին թվացող պատճառները՝ թունդ թեյի կամ սուրճի չարաշահում, երկար աշխատանքը համակարգչի առջեւ, հեռուստացույցի լարված ու երկար դիտելը, սրանք եւս օգնում են հիվանդության արագ զարգացմանը:

-Արդյոք այն կարո՞ղ է լինել ժառանգական:
-Հնարավոր է, եթե ծնողներից որեւէ մեկը կամ երկուսը երեխա ժամանակ եւս տառապել են այդ հիվանդությամբ, ապա 3-5% հավանակությամբ երեխաներերին եւս փոխանցվում է:

-Նրանք գիտակցու՞մ են իրենց քայլերը:
-Ոչ: Նրանք երբեք ու ոչ մի պարագայում չեն կարող կառավարել իրենց քայլերը: Փաստ է, որ լուսնոտները կարող են քնի ընթացքում քայլել, վազել, խոսել, վարել, բայց ոչ երբեք գիտակցված:

-Ի՞նչ սարսափելի դեպքեր են գրանցվել այսպիսի մարդկանց մոտ:
-Դեպքերը շատ են: Մարդ, ով առավոտյան անգամ մրջյուն չի տրորի, գիշերը կարող է վերացնել մի ընտանիքի, եւ ինքնակամ հանձնվել ոստիկանությանը: Կինը կարող է ամուսնուն դավաճանել:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ մարդ ենթագիտակցորեն կարող է լինել նկարիչ, երաժիշտ:
-Բնականաբար, թե նկարիչ, թե երաժիշտ, թե գրող, թե դաշնակահար, անգամ մանյակ:ՃՃ

-Արդյոք լուսնոտները ունե՞ն ցավի զգացողություն:
-Ինչպես քնի, այնպես էլ լուսնոտության ժամանակ ցավի զգայարանները իջեցված են նվազագույնի, ասել թե ընդհանրապես ցավ չեն զգում սխալ է, ուժեղ ցավի դեպքում, բնականաբար, արթնանում են: Առիթից օգտվելով, խորհուրդս ու հորդորս բոլորին, հեռացրեք սենյակներից բոլոր ծանր առարկաները, ոտքի տակը թողեք ազատ, պատուհաններին միշտ երկաթե պատնեշներ ամրացրեք:

-Ինչպե՞ս օգնել նման մարդկանց, արդյոք կարելի՞ է արթնացնել այդ շրջանում իրենց:
-Դիպչելը կամ արթնացնելը կարող է ունենալ ամենավատ հետեւանքը, պետք է հիշել, որ նրանք քնած են, միակ բանը, որ պետք է անել օգնել նրանց շատ զգույշ նորից մոտենալ անկողնուն, եւ նորից պառկեցնել:

-Հայտնի մեթոդ է, երբ ոտքերի տակ թաց կտոր են դնում, որ երբ փորձի քայլ անել, անկողնուց իջնել, արթանա, արդյոք սա աշխատո՞ղ մեթոդ է:
-Պահի ազդեցությունից է կախված, թե տվյալ անձը որ փուլում է գտնվում, սակայն ես դեմ եմ, եւ դա սխալ է, որոշ դեպքերում աշխատում է, որոշ դեպքերում՝ ոչ, օգնեք նրան մոտենալ անկողնուն, դա կլինի թերեւս լավագույն օգնությունը:

Զրուցեց` Աննա Չիբուխչյանը

Նյութի աղբյուրը` այստեղ
 Այս թեմայով կարող եք կարդալ ` Լուսնոտներ:Ինչու են գիշերը քայլում տանը?

Leave a Reply

x Close

Like Us On Facebook