Wednesday, April 24, 2024
Հոգեբանի անկյունՆորություններԺամանց

Զիգմունդ Ֆրոյդի մտքերից


Ներկայացնում ենք  Զիգմունդ Ֆրոյդի մի քանի հետաքրքիր մտքեր
Զիգմունդ Ֆրոյդ ,իսկական անունը՝ Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդ ,ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիրը նշանակալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի մարդկության վրա: Նրամտքերը հեղափոխել են ժամանակի հոգեբանությունը, բժշկությունն ու մարդաբանությունը:
«Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատեք ձեզ, դա դուք եք` անցյալում: Եվ միակ մարդը, որից լավը պետք է դառնաք, պետք է լինեք դուք, ինչպիսին կաք ներկայում…»:
*  Խիզախ և ինքնավստահ դառնում է նա, ով վստահ է, որ իրեն սիրում են:
* Մենք պատահաբար չենք ընտրում միմյանց, մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ:
* Մենք երբեք այնքան անպաշտպան չենք լինում, որքան ինչ-որ մեկին սիրելիս, և երբեք այդքան անհույս դժբախտ չենք լինում, քան մեր սիրո օբյեկտին կամ նրա սերը կորցնելու ժամանակ:
* Մենք ամեն ամիս չենք սիրահարվում ինչ-որ նոր մարդու, քանի որ բաժանվելիս հրաժեշտ ենք տալիս մեր սրտի ինչ-որ հատվածին:
* Յուրաքնաչյուր մարդ, ունի զգացմունքներ և ցանկություններ, որոնց մասին այլոց չի ասում, և յուրաքանչյուր մարդ ունի ցանկություններ, որոնք չի կարողանում խոստովանել անգամ ինքն իրեն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook