Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Էպիլեպսիա՝ պարցիալ նոպաներ

Պարցիալ  նոպաները  լինում են պարզ և կոմպլեքսային:  Երբ   նոպայի ժամանակ գիտկցությունը պարզ է, կոչվում է պարզ  պարցիալ նոպա. Երբ  գիտակցությունը  մասնակի  կամ ամբողջապես  բացակայում է  գրգռի  տարածման պատճառով, կոչվում է  կոմպլեքային պարցիալ նոպա:  Պարզ պարցիալ նոպաները  կարող են ծագել կեղևի ցանկացած զոնայից, որից  էլ  պայմանավվվոոորված է նոպայի տեսակը՝

.Շարժողկան
.Զգացողական սոմատոսենսոր, տեսողական պարզ ֆենոմեններ
.Վեգետատիվ / պարբերական սրտխառնոցի, որովայնում  ցավերի, սրտխփոցի, էմիգաստրալ  շրջանից բարձրացող ալիքի զգացում, և այլն/
.Հոգեշարժական /հիշողության  աղավաղումներ. Տեսիլքներ, ցնորքներ, անհիմն վախի  զգացումը, հոտառական, համի  հալյուցինացիաներ/
Գիտակցության մակարդակը էպիլեմսիայի տեսակի  բնորոշման համար ունի մեծ նշանակություն: Գիտակցութունը  խանգարված է, եթե հիվանդը նոպայի ժամանակ հրահանգ չի կատարում, շրջապատի հետ կոնտակտի մեջ  չի մտնում և չի հիշում իր հետ կատարվածը: Կոմպլեքսային պարցիալ նոպան սկսվում է շարժական կանգնով: Կոմպլեքսային պարցիալ նոպաները տևում են մինչև 1-2 րոպե և բացարձակ միատիպ  են:
Նոպայից հետո հիվանդը խառնաշփոթ է, ապակողմնորոշված: Այս վճակը կարող է տևել  10-15 րոպե:  Մեծահասակների մոտ առաջին անգամ դիտված նոպայի դեպքում պետք է  անպայման  ժխտել գլխուղեղի օրգանական ախտահարումները՝  ուռուցքները, ուղեղի ինֆարկտները  կամ ինֆեկցիաները:

Էպիլեպսիայի բուժուման նպատակները՝

  1. Կրկնակի նոպաների զարգացման ռիսկի իջեցում
  2. Կանխորոշման բարելավում
  3. Ռեմիսիայի ժամանակ  հասնել, առանց նոպաների վերականգնման , հակացնցումային դեղերի հանելուն
  4. Մինիմումի հասցնել բուժման կողմնակի էֆեկտները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook