Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Էպիլեպսիաի տեսակները՝ գեներալիզացված նոպա…

Էպիլեպսիան տարածված հիվանդություն է:  Նոպաները կարող են ծագել  ինչպես նորմալ, այնպես էլ ոչ նորմալ ուղեղային հյուսվածքից:  Նոպաները կարող են  առաջանալ ուղեղի անցողիկ մի շարք  ինտոքսիկացիաներից (թունավորում): Այս  պարագայում անհատը  ունենում է  եզակի նոպա կամ  մի քանի նոպաներ  և  ստորադիր  ախտահարման բուժումը վերացնում  է  նոպաները:
Էպիլեպսիան  բնորոշվում է   որպես  դարձելի,  միատիպ, կարճատև նոպաներ, որոնց առաջացման  պատճառը  կարող  են  լինել ինչպես բնածին , այնպես էլ ձեռքբերովի գործոնները:
Նոպաները  կարող  են դիտվել ցանկացաց տարիքում : Դրանք ավելի հաճախ  են հանդիպում  նորածնային  հասակում, հաճախ  մանկական, պատանեկան  և մեծ հասակում և  հաճախանում  են  ծերերի  մոտ:

Ըստ դասակարգման  էպիլեպտիկ  նոպաները  բաժանվում  են 3 մեծ խմբի՝primeiros-socorros1
Պարցիալ
Գեներալիզաված
Չդիֆերենցված

Գեներալիզացված նոպաների ժամանակ ախտաբանական  պրոցեսի  մեջ  ի սկզբանե  ընդգրկվում են   երկու կիսագնդերն էլ:   Ամենից  հաճախ  հանդիպող նոպաներն են տոնիկո-կլոնիկ  և  աբսանսները:  Սրանք ավելի շատ լինում են  երեխաների մոտ  և բնութագրվում են  հանկարծակի  և շատ  կարճատև  կատարվող   գործունեության ընդհատումով,  անջատումով  և  կանչերին ռեակցիայի  բացակայությամբ:  Երեխան չի ընկնում   և մի քանի  վայրկյանից / 10 ոչ ավել/  շարունակում է ընդհատված  գործունեությունը:
Գեներալիզացված տոնիկո-կլոնիկ նոպան  կարող է սկսվել  հանկարծակի, ընկնելը կարող է ուղեկցվել  բարձր  ձայնով, ինչը պայմանավորված է ձայնաճեղքի սպազմով և  կրծքավանդակի  մկանների ցնցումներով: Այնուհետ անմիջապես առաջանում են ցնցումներ, սկզբում՝ տոնիկ/ վերջույթները  և մարմինը լարված ձգվում  են, գլուխը ետ գցած/, լինում է շնչառության  կանգ, դեմքը դառնում է  գունատ , աստիճանաբար փոխվելով   ցիանոզի, այս փուլտ տևում է   10-12 վարկյան  : Դրանից հետո սկսվում են ցնցումներ, պարանոցի  և մարմնի  մկանների  կծկումների   ձևով, կարող  է նաև բերանից հոսել  արյունախառը փրփուր: Այս ամենից հետո  առաջանում է  ընդհանուր  մկանային թուլացում:Եթե գեներալիզացված նոպան լինում է երկրորդային, ապա երբեմն նրան նախորդում է աուրան, որի բնույթը կախված է օջախի տեղակայումից, և նոպայի ժամանակ կարող է լինել գլխի թեքում դեպի ախտաբանական օջախի հակառակ կողմը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ..

Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ.Բունիաթյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook