Thursday, April 25, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանը կատարել է բացառիկ վիրահատություն՝ ուղիղ աղիքի ուռուցքը հեռացնելով էնդոսկոպիկ եղանակով

Ուղիղ աղիքի ուռուցքը հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակով :
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանը կատարել է բացառիկ վիրահատություն՝ ուղիղ աղիքի ուռուցքը հեռացնելով էնդոսկոպիկ եղանակով:

Հիվանդ կինն ուներ աղիքի քաղցկեղ: Որպես բուժման մարտավարություն է ընտրվել Հայաստանում դեռեւս եզակի համարվող մեթոդը՝ էնդոսկոպիկ եղանակով ուռուցքի հեռացումը (ESD): Այն այսօր ամենաարդիական մեթոդն է ամբողջ աշխարհում, պահանջում է մասնագիտական լուրջ հմտություններ եւ գործիքային մեծ հնարավորություններ: Հայաստանում այս ճյուղը զարգացնելու համար «Էրեբունի» ԲԿ-ն հիմնավոր քայլեր է կատարում:

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը համալրված է գերժամանակակից PENTAX medical էնդոսկոպով, որը ոչ միայն գերճշգրիտ ախտորոշման, այլեւ լուրջ վիրահատական գործողությունների կատարման հնարավորություն է տալիս: Վիրահատության ընթացքում աղիքը չի կտրվում՝ պահպանելով աղեստամոքսային տրամտի ամբողջականությունը, իսկ հիվանդը հիվանդանոցում մնում է ընդամենը մեկ օր: Վիրահատությունից հետո հիվանդի վիճակը ուռուցքաբանները դրական են գնահատել: Աղիքի ուռուցքների էնդոսկոպիկ նման վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում արդեն երրորդ անգամ է կատարվում:

Նյութի աղբյուրը ՝  «Էրեբունի» ԲԿ -ի ֆեյսբուքյան էջից

59783212_2790541207639601_544885389693812736_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook