Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Թալիսման քարը` ըստ համաստեղության

Մոլորակների դասավորությամբ և աստղակերպի նշաններով պայմանավորված` քարերն իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց առողջության և ճակատագրի վրա: Աստղագետները պարզել են, որ մարդու համար առավել բարենպաստ են այն քարերը, որոնք կապված են կենդանակերպի նշանի հետ:

ԽՈՅ (21 Մարտ-20 Ապրիլ)

Ադամանդ-Խոյի համար ուժի ու հաղթանակի քար է: Այն ուժեղացնում է խոյի կամային հատկանիշները, նպատակասլացությունը` հատկապես թուլության պահերին: Լավ է, երբ այն ստանում եք որպես պարգև կամ ժառանգություն: Սակայն պետք է հիշել, որ այն տիրապետում է հզոր էներգետիկայի, որը վնաս կբերի տիրոջը, եթե վերջինիս հոգևոր հատկանիշները չեն համապատասխանում այդ քարի մաքրությանը:

Ռուբին-Ազնիվ մարդու ձեռքին այս քարը հաջություն է բերում, սեր ու ուրախություն, իսկ գույնի փոփոխությունը` զգուշացնում վտանգների մասին:

Ամետիստ– Հետ պահելով Խոյին դյուրաբորբոքությունից և հապշտապ որոշումներ կայացնելու սովորությունից` ամետիստը նրան դարձնում է խելամիտ, օգնում կառավարել զգացմունքները:

Շափյուղան (сапфир)- կօգնի լրացնել  երիտասարդ տարիներին Խոյի խորաթափանցության և իմաստության պակասը, այն ճշմարտության և իմաստության քար է:

ՑՈՒԼ (21 Ապրիլ-21 Մայիս)

Զմրուխտի կանաչը կախարդում է իր գեղեցկությամբ: Զմրուխտը Ցուլին օժտում է իմաստությամբ, խորաթափանցությամբ. այս հատկանիշները, միանալով Ցուլի անօտարելի հատկանիշներին, բերում են հաջողություն, ձեռքբերումների համար պարգևներ: Զմրուխտը նրան տալիս է ներդաշնակություն, հույս, մեծահոգություն, տաղանդ, առանց կեղծիքի պերճախոսություն, արժանապատվության զգացում, պահպանում է սերը, այն ավելի ուժգին դարձնում: Միջին դարերում այն կախում էին մահճակալի գլխին վատ երազները ցրելու ու տխրությունը փարատելու համար: Զմրուխտի ուժը առավելագույնի է հասնում լիալուսնի ժամանակ:

Խրիզոպրազ` խնձորի կանաչ քարն է օգնում Ցուլին` տալով վստահություն, պաշտպանում անհաջողություններից ու սխալներից: Ձախ ձեռքին որպես թևնոց կրելը ձերբազատում է նյարդային հիվանդություններից և լավ պաշտպանություն համարվում բացասական էներգիայից: Այն խթանում է ուղեղի աշխատանքը, գեղձերի հորմոնալ ակտիվությունը, նյութափոխանակությունը: Այն իջեցնում է արյան ճնշումը, մեղմացնում ընկճախտը, տալիս հանգստություն,վերացնում սեռական անհավասարակշռությունը:

Երկվորյակներ ( 22 մայ-21 հուն)

Ագաթը հանգստացնում է Երկվորյակներին, նրանց տալիս կայունություն, ողջամտություն: Ստեղծագործողներին ագաթը ուղղություն է տալիս:

Ալեքսանդրիտը սովորեցնում է խնայել նյարդերը, չնչին խնդիրների պատճառով չանհանգստանալ. այն փոքր-ինչ հանգստացնում է, հավասարակշռում, հարթում հակասություններն ու թյուռըմբռնումները:

ԲյուրեղըՀամարվում է, որ այս քարը պահպանում է ընտանեկան օջախի ջերմությունը: Հնում այն համարել են ճանապարհորդողի քար:

Տպազիոն -Այն ամրապնդում է դիմադրողականությունը և պայքարում վարակների դեմ: Այն համարում են ներքին լուսավորության քար, զարգացնում է միտքը. կնոջն այն տալիս է գեղեցկություն, տղամարդուն` իմաստություն:

Խեցգետին (22 հուն – 23 հուլ)

Խեցգետնի քարերն են մարգարիտը, զմրուխտը, լուսնաքարը, ինչպես նաև «Կատվի աչք» քարը: Խեցգետնի քարն է նաև զմրուխտը: Դա ազնիվ քար է` անկրկնելի գույնով` բաց կանաչավունից մինչև մուգ խոտի գույն: Զմրուխտը օգնում է Խեցգետնին կառավարել զգացմունքները և հաղթահարել բացասականը: Այս քարը թուլացնում է նյարդային լարվածությունը, վերացնում թախիծն ու տխրությունը: Հասարակության մեջ չափից դուրս մեկուսացման դեմ ևս պայքարում է զմրուխտն ու համարվում հզոր թալիսման:

«Կատվի աչքը» Խեցգետնի համար հզոր քար է, որը տիրոջը դարձնում է ուժեղ և հաջողակ: «Կատվի աչքի» էֆֆեկտով քարերը ավանդապես համարվում են թալիսմաններ, որոնք պաշտպանում են չար աչքից: Համարվում էր, որ այն պահպանում է սերը, պաշտպանում դավաճանություններից:

Լուսնաքարը -խորհրդանշում է Լուսնի մոգական ուժը, այդ պատճառով այն համարվում է այն մարդկանց թալիսմանն, ովքեր ծնվել են լիալուսնի ժամանակ կամ Լուսնի կողմից կառավարվող երկուշաբթի օրը: Խեցգետիններին խորհուրդ է տրվում է կրել արծաթյա շրջանակներով լուսնաքար:

Առյուծ (24 հուլ– 23 օգ)

Սաթը երջանկություն է բերում միայն այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին: Մ.թ.ա. 3,5 հազար տարի առաջ սաթից զարդեր կրել են Եգիպտոսի փարավոնները: Այն երաշխավորում է ուժ, գեղեցկություն և հաջողություն: Սաթը լավ հակատոքսիկ և հակասթրեսային միջոց է հանդիսանում: Չմշակված սաթի կտորները բարձի տակ դնելու դեպքում կարելի է բուժվել անքնությունից: Առյուծները հաճախ տառապում են սրտանոթային հիվանդություններով: Ավանդաբար համարվել է, որ հղի կանայք, ովքեր սաթից վզնոցներ են կրում, ապա հեշտությամբ են ծննդաբերում:

Խրիզոլիթը Խրիզոլիթը բարելավում է առյուծների հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ, օգնում է նրանց հաճելի և միաժամանակ ուժեղ լինել, բացահայտում է նրանց տաղանդները և իր ամբողջ ներգործությամբ աջակցում է առյուծներին գերել և հմայել մարդկանց սրտերը: Խրիզոլիթն օգնում է հանգիստ քնել, հեռացնում է գիշերային մղձավանջները, բուժում է կակազությունը:

Տոպազը կիսաթափանցիկ դեղին քար է: Նրա ազդեցությունը թույալտրում է տեսնել թշնամու մտադրությունները, գուշակել չարամիտ անձանց և լավ խորհուրդ է տալիս բիզնեսի հարցում:

Բուժում է ասթման, հոդատապը, անքնությունը: Սաստում է մարդկանց զայրույթը և հանգստացնում կրքերը, տղամարդկանց իմաստություն է պարգևում, իսկ կանանց ` պտղաբերություն:

Կույսեր (24 օգ– 23 սեպ)

Ոսկեքարը (Хризолит) մեծացնում է գրավչությունը, վերացնում զարգանալուն և առաջ գնալուն խոչըդոտող պահպանողականությունը: Այն նպաստում է նաև կրթությանը, նոր գիտելիքների ձեռքբերմանն ու մտավոր զարգացմանը:

Հասպիսը օգնում է շրջապատի հետ հարաբերություններում, հատկապես նպաստում ընտանեկան լավ հարաբերությունների պահպանմանը: Այն օգնում է Կույսերին հանդուրժող լինել, չքննադատել շուրջբոլորը:

Նեֆրիտը կանաչավուն «կյանքի քար» է: Այս քարը տալիս է իմաստություն և հավատարիմ ընկերություն, պահպանում սերը տարածության վրա: Այն զերծ է պահում հիվանդություններից՝ միգրենից, երիկամների ու լյարդի հիվանդություններից, բարելավում տեսողությունը: Այն պաշտպանում է կայծակի հարվածից: Ունի զարմանալի ջերմակայունություն, երիկամների կամ ստամքոսի հատվածում դրված քարը ծառայում է որպես մշտական տաք կոմպրես, որը վերացնում է ցավն ու բորբոքումը:

Որպեսզի այդ քարերը առավելագույն հաջողություն բերեն Կույսերին, դրանք պետք է շրջանակված լինեն արծաթով կամ պլատինով, բայց ոչ երբեք ոսկով:

Կշեռք (24 սեպ – 23 հոկ)

Ծովակնը  (ակվամարին) կարելի է կրել վատ տրամադրության ժամանակ, ինչը բնորոշ է այս կենդանակերպի նշանին: Այն հնուց համարվել է սիրահարների քարը: Այս քարը լավացնումէ նյութափոխանակությունը, պահպանում երիտասարդությունը, մեծացնում ֆիզիկական ուժերը:

Օպալը բազմագույն, ծիածանափայլ թանկարժեք քար է: Այն հույսի ու հավատարմության քարն է, բերում է ներդաշնակություն, խաղաղություն, հաղթահարում անտարբերությունը, հեռու պահում ծայրահեղություններից, լարված նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում կրել այս քարը:

Երկակի տուրմալինը շատ նման է փոփոխական Կշեռքին. տալիս դրական տրամադրվածություն, հույսեր, ուժեղացնում կարեկցանքը, օգնելու ցանկությունը: Տուրմալինի բոլոր տեսակները կարգավորում են օրգանիզմի էնդոկրին համակարգը:

Կարիճ (24 հոկ – 22 նոյ)

Ծովակնը երջանիկ ամուսնությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի քարն է: Այն տիրոջն է փոխանցում նվիրողի մտքերը: Բուժում է կոկորդի ու ատամների հիվանդությունները. նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում արծաթով պատված ծովակնից պատրաստված զարդ կրել:

Նռնաքարը կիսաթանկարժեք քար է, որի տեսակները տարբերվում են գույնով` մուգ կարմիրից` դեղնավուն: Այն մոգական քար է, որը ուժեղեցնում է տիրոջ ձգողականությունը և մարդկանց վրա իշխելու կարողություն տալիս:

Նռնաքարով մատանին նվիրում են` ի նշան ընկերության, հիշողության և երախտագիտության: Նռնաքարը նաև առողջարար է. օգնում է բարձր ջերմության, կոկորդի բորբոքման, գլխացավերի ժամանակ:

 Օպալը Կարիճների համար փոփոխվող ճակատագրի խորհրդանիշ է, հատկապես` սևը: Այն օգնում է վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունը, թուլացնում միամտությունը, կամակորությունը, վտանգավոր ինքնավստահությունը: Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, կատարելագործվել, այս նշանի էներգիան ուղղում զարգացմանը, օգնում խուսափել սթրեսներից ու նյարդային բռնկումներից:

Աղեղնավոր ( 23 նոյ – 21 դեկ)

Փիրուզ-Այն հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի գեղեցկագույն քար է: Այն օգնում է Աղեղնավորին սկսած գործն ավարտին հասցնել, հաղթահարել դժվարություններն ու շատ վաստակել: Այն լցնում է ինքնավստահությամբ, վճռականությամբ:

Դեղին տպազիոններ ու խրիզոլիտներ– Այն օգնում է ստանալ ղեկավարության բարեհաճությունն ու հարստություն բերում: Տպազիոնը նաև երկար ճանապարհի թալիսման է: Այն օգնում է բացահայտել թշնամու մտադրությունները, չարակամներին: Այն բուժում է ասթման, այտուցն ու անքնությունը:

Խրիզոլիտ– այս քարի մոգական հատկանիշներից է տիրոջը ոչ բանական արարքներից հետ պահելը: Այն օգնում է հաղթահարել աչքի, արյան հիվանդությունները:

Այծեղջյուր (22 դեկ – 20 հուն)

Ռուբին Այն սիրո մեջ երջանկություն է բերում. նա, ով ցանակնում է փոխադարձ սեր, ռուբին կարող է նվիրել սիրելիին: Ռուբինից կախազարդ կրել նշանակում է մարդկանց մեջ լինել հարգանքի արժանի և նշանակալի: Դրան վերագրում են արյունահոսությունը կանխելու , համաճարակային բակտերիաներով հագեցած օդը մաքրելու, չար հոգիները ցրելու ունակություններ: Այն ունի նաև գույնը փոխելու` մթագնելու հատկություն. դա նշանակում է` տիրոջը վտանգ է սպառնում:

Օնիքսը-համարվում է «առաջնորդների քար»: Այն բերում է իշխանություն, խելք, օգնում կռահել քաղաքական հակառակորդների մտադրությունները: Արծաթով պատված օնիքսը կանխում է սրտային հիվանդությունները, անքնությունը, զերծ պահում վատ մտքերից:

Մալաքիտ Այծեղջյուրի թալիսմանը է` բաց կանաչավունից մինչև փիրուզագույն և մուգ կանաչ: Ընդհանրապես, այն համարվում է «առողջության քար». մարսողական օրգաններից` գլխուղեղ և սրտանոթային համակարգ կարգավորվում է այս քարի ներգործությամբ:

Ջրհոս (21 հուն– 19 փետ)

Ամետիստ Ըստ հին ավանդության՝ այն վերբնական ուժով է օժտված` բերում է հաջողություն, պաշտպանում կախարդություններից, հիվանդություններից, զերծ պահում թունավորումներից: Որպես թալիսման` այն պաշտպանում է իրեն նախանձողներից, մրցակիցներից, ինչպես նաև իր սեփական կամակորությունից:

Ցիրկոն պաշտպանում է նրան դժբախտություններից. Այն հազվադեպ թափանցիկ, թանկարժեք քար է, որը Արևելքում անվանում էին «ադամանդի փոքր եղբայր»: Դրա առավել հայտնի տեսակը Հակինթն է: Եթե ծնվել եք խավարման օրը, ապա այս կամ այն կերպ ճակատագրի կողմից ընտրյալ կլինեք: Ւսկ այս թալիսմանը վերացնում է ճակատագրական ազդեցությունը և ամրապնդում դրական կարման:

Ձկներ (20 փետ– 20 մարտ)

Ծովակնը  մեղմում է Ձկների թերությունները, տալիս խիզախություն, սեփական արժանապատվության զգացում և վերականգնում արդարությունը` նրանց սովորեցնում է հոգ տանել ոչ միայն շրջապատի, այլ իրենց նկատմամբ: Այլ մարդկանց օգնելու հարցում Ծովակնը Ձկների չափից դուրս ջանքերը նվազեցնում է, իսկ երբ շատ են սկսում «սավառնել երկնքում», հետ է բերում Երկիր:

Մարգարիտը երկարակեցություն ու բարգավաճում է բերում Ձկներին:Այն հեռու է պահում չար աչքից, իսկ մարգարտե մատանին պաշտպանում է գողերից ու անհաջող գործարքներից: Մարգարիտի փայլը կախված է տիրողջ տրամադրությունից ու առողջությունից: Մարգարտե մատանին խորհրդանշում է «թախիծի արցունքներ»:

Ամետիստ- այն նվիրողի հանդեպ սեր է սերմանում, սիրտը բացում նոր զգացմունքների համար: Կանայք պետք է զգուշանան, եթե իերնց ամուսիններին այդ քարով զրդեր են նվիրում:

Համարվում է, որ եթե քարի վրա Լուսնի կամ Արևի նշանն անեն, ապա այն կփրկի թունավորումից: Այրիներն ու ամուրիները, ովքեր չէին պատրաստվում նորից ամուսնանալ, ի նշան հավերժական սիրո ամետիստ էին կրում: Այդ պատճառով էլ այս քարը համարվում է հավատարիմ, նվիրված սիրո` «Այրիի քար»:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook