Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններԳեղեցկություն և խնամք

Թուրինջ: Օգտակար հատկությունները

Թուրինջ  կամ ինչպես հաճախ  օգտագործում ենք՝ գրեյպֆրուտ   մերձարևադարձային մշտադալար բույս է: Գոյություն ունեն թուրինջի մոտ 20 սորտեր, որոնք կարելի է բաժանել 2 հիմնական խմբի՝ սպիտակ (կամ դեղին) թուրինջ, միջուկը դեղնավուն և կարմիր։ Որքան կարմիր է թուրինջի միջուկը, այնքան այն ավելի քաղցր է: Թուրինջը միշտ էլ համարվել է որպես առողջության և գեղեցկության միրգ։ Պարունակում է ճարպերն այրող և լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը և լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։

Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։

Դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը և կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ և մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները  խորհուրդ են տրվում ճարպոտ և նորմալ մաշկ ունեցողներին։ Թուրինջը վերականգնում է ԴՆԹի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը։ Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ՝ ինսուլինի քանակությունը՝ օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն։ Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը և հիշողությունը։ Թուրինջի մեջ պարունակվող գլիկոզիդները ունեն հակասկլերոտիկ ազդեցություն, պտղահյութն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է անքնության, հիպերտոնիայի, գերհոգնածության դեպքում։

Թուրինջը ունի հետևյալ օգտակար հատկությունները.

  • իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
  • ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
  • այրում է ճարպերը,
  • կարգավորում է շաքար  պարունակող նյութերի փոխանակությունը,
  • լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
  • դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։

Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը  արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։

Հակացուցումներ՝ գրեյպֆրուտի հետ դեղամիջոցների օգտագործումն արգելված է,  հատկապես սիրտ անոթային հիվանդությունների  դեմ նշանակվածդեղերը, որոնք գրեյպֆրուտի  հետ համատեղելի չեն:

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook