Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ զարմանալի հատկություններ ունի դարչինը

Թերապեւտ եւ սննդաբան Ելենա Տիխոմիրովան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել շատ դարչին օգտագործել։

Մասնագետի խոսքով՝ այս համեմունքը դադարեցնում է բջիջների ծերացման գործընթացը եւ նույնիսկ պաշտպանում արյան անոթներում առաջացող թրոմբներից։

Բժիշկը հաստատել է այն հայտնի փաստը, որ դարչինն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ առողջության համար։ Դարչինը նաեւ նվազեցնում է բջիջների ծերացման գործընթացը, այսինքն՝ երկարացնում է մեր օրգանիզմի երիտասարդությունը։

Դարչինը բնական հակամակարդիչ է, որը կանխում է արյան մակարդման կամ թրոմբների առաջացումը, որոնք ինֆարկտների եւ ինսուլտների պատճառ են դառնում: Դարչինն ինքնին պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ակտիվորեն պայքարում են բորբոքումների դեմ:

Մարդու օրգանիզմում դարչինի օգտագործման շնորհիվ ուժեղանում է տարբեր հյուսվածքներում ազոտի օքսիդի սինթեզի գործընթացը։ Եվ այսպիսով, ապահովվում է պաշտպանություն, այսպես կոչված, ազատ ռադիկալների հարձակումներից, որոնք արագացնում են ծերացումը եւ մեծացնում տարբեր տեսակի հիվանդությունների վտանգը։

Ազատ ռադիկալներն ու օքսիդատիվ սթրեսը մեր օրգանիզմում հիվանդությունների եւ նենգ պաթոլոգիաների հիմնական պատճառներն են։ Դարչինը արյունն ավելի հոսուն է դարձնում, նրա հակաթրոմբոտիկ ազդեցությունը քաջ հայտնի է գիտությանը։

Թերեւս դարչինի ամենագնահատելի առավելություններից մեկը մարմնի գրեթե բոլոր բջիջների ծերացման գործընթացը դանդաղեցնելու կարողությունն է: Բայց այս գործողությանը հասնելը, ըստ Ելենա Տիխոմիրովայի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք ընդհանուր առմամբ ճիշտ սննդակարգ ունեք: Եթե ձեր դիետան հիմնականում բաղկացած է արեւմտյան կերակուրներից, ինչպիսիք են ֆաստֆուդը, խմորեղենը եւ կարմիր միսը, ապա նույնիսկ դարչինը չի օգնի, հայտնում է «МедикФорум»-ը:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook