Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է հեմոդիալիզը

Հեմոդիալիզը երիկամներին փոխարինող թերապիաներից է:
Այդ թերապիաները կարելի է բաժանել 3 խմբի, որոնցից մեկը հեմոդիալիզն է, հաջորդը՝ պերիտոնյալ դիալիզը, երրորդը՝ե րիկամի փոխպատվաստումը: Երիկամի փոխպատվաստումը համարվում է լավագույն տարբերակը, որովհետև նոր երիկամով լուծվում են երիկամի հետ կապված մինչ այդ եղած առողջական խնդիրները: Հիվանդն իրեն առողջ և ազատ է զգում` և՛ ֆիզիկապես, և՛ սոցիալապես, աշխատում է, լիարժեք կյանքով ապրում:
Շարունակական պերիտոնյալ դիալիզը կիրառվում է Եվրոպայում և ԱՄՆ –ում, Հայաստանում ներդրված չէ: Դա ավելի մեղմ մեթոդ է, քան հեմոդիալիզը, որովհետև արյունը մաքրվում է ամբողջ օրվա ընթացքում հատուկ հեղուկների միջոցով, որոնք ներարկում են որովայնի խոռոչ:
Հեմոդիալիզն իրականացվում է շաբաթը 3 անգամ: Հիվանդը գալիս է կլինիկա և հեմոդիալիզի սարքի ու հատուկ պարագաների միջոցով նրա արյունը ենթարկվում է մաքրման այն բոլոր շլակներից, որոնք պետք է հեռանային երիկամների միջոցով:

2.    Ե՞րբ է նշանակվում հեմոդիալիզ:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հեմոդիալիզը պետք է կիրառվի, երբ հիվանդի երիկամների ֆունկցիան՝ կծիկային ֆիլտրացիան, 10%-ից պակաս է:
Անհատական մոտեցումները տարբեր են, քանի որ հնարավոր է 15-20% ֆունկցիայի դեպքում արդեն հիվանդն ունենա արտահայտված այտուցներ, շատ բարձր զարկերակային ճնշում, օրգանիզմի խոռոչներում կուտակված հեղուկ, ինչը կոնսերվատիվ եղանակներով հնարավոր չէ վերացնել:

4.    Հեմոդիալիզը կարո՞ղ էբուժել երիկամները:

Հեմոդիալիզը չի բուժում երիկամները, սակայն օգնում է սուր երիկամային անբավարարության դեպքում պահպանել հիվանդի կյանքը մինչև երիկամների ինքնուրույն աշխատանքի վերականգնումը:

5.    Ինչպե՞ս նախապատրաստվել դիալիզին:

Քանի որ երիկամային սուր անբավարարությունը զարգանում է հանկարծակի՝ 2- 3 օրվա ընթացքում, ապա նախապատրաստվել այս դեպքում գրեթե հնարավոր չէ: Նույնիսկ հիվանդն ինքը չի հասցնում հասկանալ, որ իր մոտ երիկամային անբավարարություն է: Այս դեպքում դիալիզ սկսելու համար նախապես կենտրոնական կաթետեր է տեղադրվում` երակային մուտք ապահովելու համար, որտեղից արյունը վերցվում է, մաքրվում և ետ վերադարձվում հիվանդի օրգանիզմ:
Երիկամային անբավարարության քրոնիկդեպքերում, երբ հիվանդը գիտի, որ վաղ թե ուշ, սկսվելու է բուժումը ծրագրային հեմոդիալիզով, նախապես ախտանշային բուժում է ստանում՝ ուղղված ճնշման կարգավորմանը, այտուցների վերացմանը (միզամուղներ), հեմոգլոբինի ցուցանշի նորմայի սահմաններում պահպանմանը (երկաթի պատրաստուկներ, էրիթրոպոետին): Խիստ կարևոր է նախքան դիալիզը` 6-8 ամիս առաջ, հեպատիտ Բ-ի վակցինացիան, քանի որ նախապատրաստական փուլի տևողությունը 6 ամիս է: Հնարավորության դեպքում պետք է հիվանդի մոտ տեղադրել արտերիովենոզ ֆիստուլա, ինչը զարգանում է 2-3 ամսվաը նթացքում: Այն տեղային անզգայացմամբ կատարվող միջամտություն է նախաբազկի կամ արմնկային շրջանում, երբ զարկերակը և երակը փոքր անցքով միացվում են, և զարկերակից դեպի երակ արյան մեծ հոսք է ստեղծվում: 2-3 ամսվա ընթացքում երակի և՛ պատն է հաստանում, և՛ լուսանցքն է լայնանում: Դահնարավորություն է տալիս այնտեղ հեմոդիալիզի ընթացքում տեղադրել երկու ասեղ և ապահովել արյան մեծ արագություն:

6.    Ի՞նչ է անում հեմոդիալիզի սարքը, ինչպե՞ս է մաքրում արյունը. ինչպե՞ս է արյունը դուրս գալիս օրգանիզմից և հետ վերադառնում:

Հեմոդիալիզի սարքը հիմնականում պոմպի դեր է կատարում և ֆիլտրի մեջ (արհեստական երիկամ կոչվող) ապահովում արյան մաքրումը: Հոսքային գծերը հավաքվում են սարքի վրա, դրվում է գիծը, միացվում է հեպարինի ներմուծումը և սարքի պոմպային աշխատանքի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում վերցնել արյունը, մղել դեպի ֆիլտր, այնտեղից էլ` հիվանդին: Շատ կարևոր է նաև, որ հեմոդիալիզի սարքը էլեկտրոլիտային բալանսն ապահովվող խտանյութից որոշ քանակություն վերցնի և իր մեջ 33 անգամ նոսրացնի նախապես առանձին ֆիլտրված և փափկեցրած ջրով ու մղի դեպի ֆիլտր: Ֆիլտրը հատուկ մեթոդով պատրաստված կիսաթափանցիկ թաղանթ է՝ 1.6, 1.8, մինչև 2 մ2 ընդհանուր մակերեսով, եթե այն ամբողջովին բացվի: Դիալիզի ընթացքում անընդհատ արյան հոսք է տեղի ունենում՝ մի հոսքային գծով արյունը հոսում է իր անոթի միջով, իսկ հակառակ կողմից՝ սարքը նոսրացված խտանյութն է մղում, որպեսզի օսմոտիկ ճնշման տարբերության շնորհիվ՝ դիֆուզիայի օրենքով, օրգանիզմում կուտակված շլակները և հեղուկը անցնեն կոնցենտրատի մեջ ու դուրս գան օրգանիզմից:

7.    Անոթային մուտքի ի՞նչ տեսակներ կան:

Սուրդիալիզի դեպքում դրանք սովորական կարճատև պահպանման կենտրոնական կաթետերներն են, որոնք դրվում են կամ լծային, կամ ենթանրակային երակների վրա. Ցանկալի է լծային երակը, որի դեպքում բարդությունները (ստենոզ, թրոմբոզ) նվազագույն են: Քրոնիկի դեպքերում դիալիզի համար լավագույնը արտերիովենոզ ֆիստուլայի տեղադրումն է. Այս դեպքում արտաքին որևէ արհեստական սարք չի կիրառվում, միայն անոթներն են մասնակցում գործընթացին: Կիրառվում է նաև երկարատև (2-3 տարի) պահպանվող կենտրոնական կաթետեր: Դա տեղադրվում է լծային երակի վրա, սակայն այլ մուտքով: Այն ունի հատուկ հակամիկրոբային հարմարանք, որն արգելակում է մաշկից վարակի ներթափանցմանը: Կա նաև ֆիստուլային փոխարինող արհեստական գրաֆտ, ինչն անոթային խնդիրների դեպքում կամուրջ է զարկերակի և երակի միջև: Ասեղները մտցվում են հենց այդ արհեստական գրաֆտի մեջ: Բայց այս դեպքում վարակի և թրոմբոզի հավանականությունը մեծ է:

8.    Ե՞րբ է դիալիզի սարքը տագնապի նշան տալիս:

Սկզբում կատարվում է թեստավորում, դրվում է հակավարակային ռեժիմ: Երբ նոր հիվանդի համար պետք է իրականացվի հաջորդ դիալիզը, սարքը նորից բոլոր թեստերը (կոնցենտրատի, ջերմության և այլն) անցնում է, որից հետո միացվում է հիվանդին`դիալիզի ռեժիմով: Այդ ամենը տևում է 15-20 րոպե: Ինչ-որ խնդիր լինելու դեպքում սարքը պարզապես չի միանում: Դիալիզի ընթացքում տագնապի նշան կարող է լինել զարկերակներում հոսքի խանգարման, երակում ասեղի թեքվելու, մաքրված և փափկեցված ջրի մատակարման խանգարման, երակային մուքտի մակարդման, օդի առակայության, հեպարինի, կոնցենտրատի հետ կապված և այլ խնդիրների դեպքում: Նման դեպքում սարքը փակում է հոսքը, որպեսզի փակվի մակարդված կամ օդով լցված արյան մուտքը հիվանդին:

9.    Որտե՞ղ է տեղի ունենում հեմոդիալիզը:

Հեմոդիալիզը տեղի է ունենում կլինիկայում, հեմոդիալիզի սրահներում:

10.    Որքա՞ն է տևում միջամտությունը:

Քրոնիկ հիվանդների մոտ միջամտությունը տևում է 3-4.5 ժամ և իրականացվում է շաբաթը երեք անգամ:

11.    Կարելի՞ է հեմոդիալիզ կատարել երեկոյան:

Կարելի է, թեև աշխատանքը կազմակերպվում է երկու հերթով՝ առավոտյան ժամը 8-ից մինչև 11.30, որին հաջորդում է 2-րդ հերթը:

12.    Ցավո՞տ է:

Հեմոդիալիզը ցավոտ չէ, եթե հաշվի չառնենք ֆիստուլայի համար ասեղի ծակելը, որը ժամանակի ընթացքում վերածվում է անցավ կոշտուկի: Երբեմն կարող են լինել ցավոտ մկանային կծկումներ, որոնք համապատասխան դեղերի ներարկումից հետո անցնում են:

13.    Ի՞նչ բարդություններ կարող են լինել:

Բարդություններից են մկանային կծկումները: Պայքարում ենք քաշի ավելցուկի դեմ` զարկերակային գերճնշման, թոքերի, սրտի հետ կապված բարդություններից խուսափելու համար: Դիալիզի ընթացքում կարող են լինել հիպոտենզիա, վարակային բարդություններ` սեպսիս, արյան մակարդման արդյունքում` թրոմբոէմբոլիա, հազվադեպ` սուր հեմոլիզ: Այս ամենը հիմնականում տեխնիկական սխալների հետևանքով էզ արգանում՝ բարձ րջերմություն, կոնցենտրատի հետ կապված խնդիրներ և այլն, որը ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է բացառել:

14.    Կարո՞ղ է ուղեկցողը ներկա լինել միջոցառմանը:

Ցանկալի չէ, որհ իվանդի մոտ որևէ մեկը լինի, միայն այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը ծանր է, սեանսի ընթացքում հիվանդը հատուկ խնամքի կարիք ունի կամ` եթե երեխա է:

15.    Պե՞տք է պահպանել սննդակարգ, ի՞նչ ուտել:

Դեռևս դիալիզի չանցած քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդները խիստ սննդակարգ են պահպանում՝ կրճատվում է կենդանական սպիտակուցի օգտագործումը: Դիալիզի անցնելուց հետո հակառակ սննդակարգ է նշանակվում. Պետք է լավ սնվել` հատկապես սպիտակուցներով հարուստ սննդամթերքով: Եթե հիվանդի մոտ մեզի քանակը պակասում է, խորհուրդ է տրվում չուտել բուսական սնունդ` բացառությամբ խնձորի: Պետք է չչարաշահել կալիում պարունակող մթերքը, քանի որ կալիումի կտրուկ բարձրացումը կարող է բերել սրտի կանգի: Սովորաբար, արգելված սննդամթերքը խորհուրդ է տրվում ուտել հեմոդիալիզից անմիջապես առաջ կամ առաջին 40 րոպեի ընթացքում:

16.    Պացիենտի մոտ այլ հիվանդությունների առկայության դեպքում` դիալիզը…

Դիալիզը հակացուցված է, եթե հիվանդի մոտ ախտորոշված է ուռուցքային հիվանդություն` չորրորդ փուլում, հոգեկան հիվանդություն, ունի խիստ արտահայտված մտավոր թերզարգացում, ծանր հեմոռագիկ ինսուլտ, կամ առկա է արտահայտված հեմոդինամիկ անկայուն վիճակ, քանի որ այս հիվանդներին հնարավոր չէ 3-4 ժամ պառկած վիճակում իրականացնել հեմոդիալիզ:
Դիալիզ ստացող հիվանդների մոտավորապես 70%-ի մոտ առկա է շաքարային դիաբետ, ինչը հակացուցում չէ:
Ամեն դեպքում, պետք է որոշել, թե հիվանդության առկայության դեպքում դիալիզը կօգնի՞, թե՞ կվնասի և կբարդացնի հիվանդի վիճակը:

17.    Որքա՞ն կարող է ապրել պացիենտը` դիալիզով:

Պացիենտը դիալիզով կարող է ապրել երկար: Լինում են դեպքեր, երբ մինչև 20-25 տարի ապրում են, եթե համակցված այլ խնդիրներ չեն ունենում: Արդյունքը կախված է նաև հիվանդից, թե ինչպես է պահպանում սննդակարգը, ապահովում իր խնամքը:

18.    Ո՞ր տարիքային խմբերը կարող ենդիմել«Արաբկիր» ԱՀ:

Դիալիզի համար կարող են դիմել բոլոր տարիքային խմբերը: Մինչև երկու տարեկան երեխաներին, եթե տրանսպլանտացիայի հեռանկար չկա, ցանկալի չէ սկսել բուժում` ծրագրային հեմոդիալիզով: Երեխաների համար լավագույն տարբերակը միանգամից երիկամի փոխպատվաստումն է: Ցանկալի չէ նաև 70-75 տարեկանն անց հիվանդների դեպքում, երբ միաժամանակ նաև այլ լուրջ առողջական խնդիրներ են ունենում:
Քանի որ «Արաբկիր» ԱՀ–ն Հայաստանում միակն է, որտեղ կատարվում է երիկամի փոխպատվաստում, ապա ընդունվում են բոլոր այն հիվանդները, ովքեր վաղ թե ուշ պետք է ենթարկվեն վիրահատության:

19.    Կա՞դ իալիզի իրականացման առանձնահատկություն մանկական տարիքային խմբերում:

Երեխաների համարդիալիզի սարքը նույնն է, հոսքային գծերը գրեթե նույնն են, եթե երեխան շատ փոքր չէ, բայց ցանկալի է մանկական, փոքր մակերեսով ֆիլտրերի օգտագործումը: Երեխաների մոտ հաճախ մուտքի խնդիր է առաջանում, որովհետև նրանց անոթները բարակ են, երբեմն ֆիստուլայի տեղադրման խնդիր է առաջանում: Լուրջ խնդիր է, եթե փոխպատվաստումը տարիներով ձգվում է:

20.    Ի՞նչ սարքերով է հագեցած կլինիկան:

Ներկայում կլինիկայում օգտագործվում են տարբեր մոդելների ֆրիզենիուս 4008 սարքերը, նաև կան 5008, որոնք մոտ ապագայում արդեն կօգտագործվեն:

21.    Ինչպե՞ս դիմել կլինիկա, ինչպե՞ս գրանցվել հեմոդիալիզի:

Գրանցումն իրականացնում են մատենավարները, որից հետո կատարվում է առաջնային խորհրդատվություն և մշակվում են հետագա քայլերը:

22.    Ի՞նչ բժշկական փաստաթղթեր և տեղեկատվություն է պետք ներկայացնել:

Խորհրդատվության համար բավարար են նախորդ պիկրիզները, հետազոտությունների արդյունքները: Պետպատվերով ընդունվելու համար հիվանդը պետք է լինի Հայաստանի քաղաքացի: Փաստաթղթերը պետք է ներկայացնել առողջապահության նախարարություն և ստանալ դիալիզի արտոնման հրաման:

23.    Պացիենտը կարո՞ղ է աշխատել` գտնվելով հեմոդիալիզով բուժման գործընթացում:

Այո, հիվանդը կարող է աշխատել, եթե իրեն լավ է զգում: Նման դեպքերում օրերը և ժամերը հարմարեցվում են հիվանդի աշխատանքային գրաֆիկին: Նույնը վերաբերում է ուսանողներին և աշակերտներին:

Հարցերին պատասխանեց Հելեն Նազարյանը՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook