Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է տղամարդկանց կլիմաքսը

Կլիմաքսը՝ առավել ստույգ՝ այն շրջանը, երբ օրգանիզմում ֆիզիոլոգիական վերակառուցումներ են տեղի ունենում, բնորոշ է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Տարբերությունն այն է, որ տղամարդկանց պարագայում այն ավելի ուշ է սկսվում: Այս ժամանակ տեստոստերոն հորմոնի մակարդակի անկման պատճառով սեռահասունությունից անցում է կատարվում դեպի սեռական ֆունկցիայի անկում: Տարիքի հետ տղամարդկանց գլխուղեղում՝ կարևորագույն հատվածում՝ հիպոթալամուսում ևս կառուցվածքային և ֆունկցColeenիոնալ փոփոխություններ են տեղի ունենում: Արդյունքում՝ խանգարվում է արական սեռական գեղձերի գործունեությունը խթանող հորմոնի արտադրությունը: Փոփոխություն է տեղի ունենում  հենց ձվիկներում, դրանց հյուսվածքը փոխարինվում է շարակցականով և ճարպային հյուսվածքով: Այս ամենը միասին հանգեցնում են տեստոստերոն հորմոնի արտազատման նվազման:

Այս ամենին նպաստում են նաև տարիքի ընթացքում զարգացող քրոնիկ հիվանդությունները՝ շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն:

Նշված ֆիզիոլոգիական վիճակներն իրենց ազդեցությունն են ունենում տղամարդու հոգեֆիզիկական առողջության վրա: Ի հայտ են գալիս դեպրեսիայի, դեմենցիայի երևույթներ, զարգանում է Ալցգեյմերի հիվանդություն:

Եթե կանայք կարողանում են որոշակիորեն հաղթահարել կլիմաքսի երևույթները, ապա վերադառնալ առավել կյանք՝ առողջ և առանց լրջագույն փոփոխությունների, ապա տղամարդկանց պարագայում  իրավիճակը խորանում է՝ բերելով հիվանդագին նոր զարգացումների: Նրանք մշտապես խնամքի ու հոգածության կարիք ունեն, կորցնում են ինքնուրույնությունը:

Աղբյուրը՝ http://healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook