Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ վտանգ են ներկայացնում սառեցրած հատապտուղները

Հայտնի ռուս սննդաբան Զոյա Բոգդանովան ասել է, որ թեեւ հատապտուղների սառեցումը թույլ է տալիս խնայել դրանց գրեթե բոլոր սննդային հատկությունները, դրանք առողջության համար որոշակի վտանգ են ներկայացնում։ Իհարկե, եթե սառեցմանը ճիշտ չպատրաստվել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Ընդհանրապես ընդունված է, որ թարմ մրգերն ու բանջարեղենը միշտ ավելի առողջարար են, քան դրանց սառեցրած տարբերակը։ Իրականում դա ճիշտ չէ։ Եթե դրանք հավաքում եք անմիջապես այգուց, ապա դրանք, անշուշտ, շատ օգտակար սննդանյութեր են պարունակում։ Բայց այն մթերքները, որոնք մենք գնում ենք սուպերմարկետներից, երկար ժամանակ տեղափոխվել են, երկար ժամանակ պահվել են, մշակվել են տարբեր բաղադրիչներով՝ իրենց տեսքը պահպանելու համար, եւ այդ օրերի ընթացքում դրանցից շատ օգտակար նյութեր ուղղակի գոլորշիացել են, պարզաբանել է սննդաբանը։

Իսկ խանութներից գնված մրգերի ու բանջարեղենի մեջ երբեմն օգտակար ոչինչ չի մնում։ Սակայն եթե մրգերն ու բանջարեղենը սառեցնում են բերքահավաքից անմիջապես հետո, ապա դրանց օգտակար բաղադրիչները եւս սառեցվում են։

Sputnik ռադիոյին տված հարցազրույցում Զոյա Բոգդանովան ասել է, որ բոլոր օգտակար նյութերի մոտ 80 տոկոսը, այդ թվում՝ տարբեր տեսակի սննդային մանրաթելեր եւ վիտամիններ, պահվում են հատապտուղներում սառեցման գործընթացից հետո։ Դրանք կարելի է երկար պահել սառնարանում։ Բայց շատ կարեւոր է դրանք պատշաճ կերպով նախապատրաստել սառեցման համար: Նույնիսկ ձեր այգու հատապտուղները կարող են որոշ պաթոգեններ պարունակել, այդ թվում՝ սնկեր եւ միջատների թրթուրներ։

Եթե դրանք հայտնվեն մարդու օրգանիզմի ներսում, կարող են սկսել զարգանալ թոքերում կամ այլ օրգաններում: Իսկ այդպիսի հատապտուղներ ուտելուց հետո ամենաքիչ վտանգավոր բարդություններից մեկը կարող է լինել դիզենտերիան։ Բոգդանովան ընդգծել է, որ լավ կլինի հավաքված հատապտուղները գոլորշով մշակելը, թեեւ դրա համար հարմար է նաեւ պարզապես հոսող ջուրը։ Դրանից հետո խորհուրդ է տրվում մթերքը դնել չոր տեղում եւ թողնել, որպեսզի չորանա։ Միայն դրանից հետո դրանք պետք է փաթեթավորվեն հատուկ տարաներում եւ սառեցվեն, եզրափակել է Բոգդանովան։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook