Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչի՞ հետևանքով է նորմալ քայլող երեխան հանկարծ սկսում կաղալ

Ինչի՞ հետևանքով է նորմալ քայլող երեխան հանկարծ սկսում կաղալ
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում միայն բուժող բժիշկը կարող է ախտորոշում տալ: Բայց եթե երեխան սկսել է կաղալ ինչ-որ վիրուսային հիվանդություն տանելուց հետո, ապա դա կարող է կոքսիտ լինել: Կոքսիտը տարբեր հիվանդությունների երկրորդային արտահայտում է: Վիրուսային ինֆեկցիայից հետո երեխայի մոտ առաջանում է կոնքազդրային հոդի բորբոքում, հեղուկ է հավաքվում և երեխաները սկսում են կաղալ: Վերջին շրջանում կոքսիտների դեպքերը շատացել են:
📌Խնդիրն այն է, որ կոքսիտը դժվար է ախտորոշել. ներհոդային խնդիրը ռենտգենով չի երևում, իսկ ստիպել երեխային անշարժ պառկել և անցնել ՄՌՏ հետազոտություն՝ շատ դժվար է: Այդ պատճառով մենք լայնորեն կիրառում ենք սոնոգրաֆիա: Դրա շնորհիվ ոչ միայն ախտորոշում ենք, այլև հսկողության տակ ենք պահում բուժման ամբողջ ընթացքը, ստուգում ենք, թե որքանով են դեղերը օգնում:
________________________________
բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյան` օրթոպեդ-վնասվածքաբան
«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար

Leave a Reply

x Close

Like Us On Facebook