Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար

Ազնվամորու մուրաբան կարող է վնաս հասցենլ օրգանիզմին՝ շաքարի բարձր պարունակության պատճառով, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան։

Մասնագետի խոսքով՝ ցուրտ սեզոնին ազնվամորու մուրաբայի հաճախակի օգտագործման դեպքում տուժում են ոչ միայն ատամները, այլեւ աղեստամոքսային տրակտը։ «Ազնվամորու մեջ պարունակվող վիտամինները կփոխհատուցվեն նեգատիվի աստիճանով, որը շաքարը կարող է առաջացնել հիվանդության ժամանակ»,- նախազգուշացնում է նա:

Սննդաբանի խոսքով՝ մարդն իրեն կարող է ավելի լավ զգալ սուր շնչառական վիրուսային վարակի ֆոնին, բայց, միեւնույն ժամանակ, ազնվամորու մուրաբան կարող է վատթարացնել աղիների միկրոբիոմի վիճակը, որտեղ կսկսեն կանդիդալ գործոնները դրսեւորվել։ Այսինքն՝ կավելանա բակտերիաների քանակը սնկերի տեսքով, որոնք քաղցր շատ են սիրում։ Կմեծանա ախտածին ֆլորան, ինչը վնաս է առողջությանն ու իմունիտետին։

Բացի այդ, մուրաբան բարձր ածխաջրածնային մթերք է, որը ցուցված է ոչ բոլորին, շարունակում է սննդաբանը։

Մասնագետը խորհուրդ է տվել սեզոնին առանց շաքարի ազնվամորի ուտել, ինչպես նաեւ սառեցնել եւ ուտել այն ցուրտ սեզոնին։ Այդպես, հատապտուղներն ավելի շատ սննդանյութեր են պահպանում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook