Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ է օգտակար խաշած ձուկը

Ջուկը ոչ միայն համեղ, այլեւ շատ օգտակար մթերքներից է: Այն սննդային արժեքով չի զիջում մսեղենին, քանի որ առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: 

Ներկայացնենք մի քանի  փաստ, թե ինչով կարող է օգտակար լինել խաշած ձուկը ձեր առողջության համար:

Ձուկը պարունակում է A, E, D վիտամիններ, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, ինչպես նաեւ յոդ: Այդ իսկ պատճառով պետք է անպայման ճաշացանկում ժամանակ առ ժամանակ ձուկ ընդգրկել:

Եփած ձուկն օգտակար է արյան համար. այն կարգավորում է արյան մակարդման գործառույթները և վերականգնում շրջանառությունը:

Ձուկն օգտակար է հորմոնալ խանգարումների դեպքում, այն կարող է կարգավորել վահանաձեւ գեղձի գործառույթները եւ կանխել դրա հիվանդությունները:

Ձկան մեջ պարունակվող նյութերը նաեւ օգտակար են նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը եւ մարդուն կարող է դարձնել հանգիստ և պակաս դյուրագրգիռ:

Նիհարել ցանկացողների համաար այն կարող է շատ օգտակար լինել: Նույնիսկ յուղոտ ձուկն իր հագեցած ճարպաթթուների շնորհիվ չի նպաստում քաշի ավելացմանը, այդ իսկ պատճառով դիետոլոգները նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգի մեջ անպայման ձուկ ներառել:

Ձկան մեջ պարունակվող նյութերը նաև օգտակար են տեսողության և նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը և մարդուն պակաս դյուրագրգիռ են դարձնում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook