Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել լսողության հետ կապված խնդիրները

Լսողության կորուստը կամ լսողության իջեցումը կարող է պայմանավորված լինել վիրուսային ինֆեկցիաներից հետո ականջի բորբոքումներով, ինչպես նաեւ՝

  • եթե վնասվել է լսողական նյարդը
  • եթե արտաքին լսողական անցուղում խցաններ կան
  • եթե ականջին ուժեղ հարված է հասցվել

Լսողության կորուստ կամ լսողության իջեցում կարող է առաջանալ նաեւ պայթյունների, բարձր աղմուկի դեպքում:

Լսողության խնդիրներից է նաեւ ականջների մեջ աղմուկը, որը կարող է առաջանալ այն պարագայում, երբ միջին ականջում հեղուկ է կուտակվում, բայց նաեւ կարող է պայմանավորված լինել՝

  • տարիքով
  • կանանց մոտ էնդոկրին համակարգի խանգարումներով

Հիշեք, որ լսողության հետ կապված խնդիրների առաջացման պատճառները եւ բուժման եղանակը պետք է հստակեցվեն բժիշկի կողմից:

Ի դեպ, ականջի հիգիենան պակաս կարեւոր չէ նման խնդիրներից խուսափելու համար, սակայն այն չպետք է լինի չափազանց հաճախակի: Բանն այն է, որ ականջում արտադրվող ծծումբն իրականում կատարում է պաշտպանական ֆունկցիա:

Խորհուրդ չի տրվում ականջները մաքրել ականջի համար նախատեսված փայտիկներով, քանի որ՝

ա) փայտիկի վրայի բամբակը կարող է շերտազատվել եւ մնալ ականջի մեջ,
բ) դուք կարող եք ներս հրել ծծմբային խցանը, վնասել արտաքին լսողական անցումները եւ անգամ թմբկաթաղանթը:

Ականջների հիգիենան անհատական է: Սակայն նորմալ վիճակում ականջի ծծումբը շատ քիչ է արտադրվում, չորանում է եւ ինքն իրեն թափվում, ուստի լրացուցիչ մաքրման կարիք չկա:

Նյութը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook