Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչու մենք չեն կարող հիշել այն ինչ պատահել է վաղ մանկության տարիներին

The Conversation-ը հրապարակել է հետազոտող Վանեսա Լոբյուի հոդվածը, որում հեղինակը խոսում է նորածինների հիշողության մասին: Հեղինակի կարծիքով, հակառակ մանրամասների հսկայական տարբերությանը, մարդկանց առաջին հիշողությունները որոշ ընդհանուր բաներ ունեն՝ դրանք բոլորը ինքնակենսագրություններ են եւ, որպես կանոն, ձևավորվում են 2-3 տարեկանից ոչ վաղ:

Հակառակ նրան, որ մինեւ 2-3 տարեկան մարդիկ շատ քիչ բաներ են պահպանում հիշողության մեջ, հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները որոշ հիշողություններ են ձևավորում: Օրինակ նրանք հիշում են իրենց մոր դեմքը և այն տարբերում անծանոթ մարդու դեմքից: Մի քանի ամսական երեխաներն արդեն ցույց են տալիս, որ հիշում են մարդկանց՝ ժպտալով ծանոթներին:

Լոբյուն նշում է, որ առանձնանում են հիշողության մի շարք տեսակներ, որոնցից են իմաստային հիշողությունը, փաստերի վրա հիմնված հիշողությունը, ընթացակարգային հիշողությունը, կամ որեւէ գործողություն կատարելու մասին հիշողությունը. օրինակ ինչպես բացել մուտքի դուռը կամ մեքենա վարել:

1980-ական եւ 1990-ական թվականներին հոգեբան Քերոլայն Ռովի Քոլիի լաբորատորիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել որ նորածինները կարող են վաղ տարիքից ձևավորել վերոնշյալ տեսակի հիշողություններ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ վեց ամսական երեխան մեկ րոպեանոց մարզումը հիշում է մեկ օր անց եւ որքան մեծ է երեխայի տարիքը, այնքան երկար է նա հիշում տեղի ունեցածը: Հոգեբանի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ երեխաներին կարելի է օգնել ավելի երկար ժամանակ հիշել իրադարձությունը՝  նրանց ավելի երկար մարզելով և հուշելով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook