Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս լինել հարմարավետ հագուստով թրենդային մայրիկ

Փոքրիկի հետ հանդիպմանը սպասելու ո՜ղջ ընթացքն ամենապատասխանատու, բարդ ու հաճելի փուլն է, որից էլ սկսվում է նոր շրջափուլերի հերթափոխ` նոր զգացումներով, նոր ու անսովոր պատասխանատվություններով, դերերով: Եթե դու ապագա կամ նորաթուխ մայրիկ ես, ուրեմն հարմար տեղավորվիր, այս բլոգում քեզ համար շատ կարևոր բաներ ենք պատմելու:

Ապագա մայրիկի համար այնքա՜ն փոքրիկ «տհաճություններ» ու անհարմարություններ են ծագում հղիության ընթացքում, որ դրանցից գոնե մեկը պակասեցնելով` կթեթևացնենք նրա կարգավիճակը: Հարմարավետ հագուստը թույլ կտա ողջ օրվա ընթացքում հանգիստ ու ազատ շարժվել, չվնասել փոքրիկի ու մայրիկի առողջությանը: Դե իսկ նորաթուխ մայրիկների համար էլ կարևոր է հարմարավետությունը համադրել պրակտիկության և թրենդայինի հետ:

Այսօր կկիսվենք մի քանի կարևոր խորհրդով` ինչպես հագնվել հարմարավետ ու լինել թրենդային:

Ապագա մայրիկների համար մի քանի խորհուրդ ստորև`

Փոխարինեք հատուկ հղիների համար նախատեսված թանկարժեք հագուստը oversize կամ իրանի հատվածում կտրվածք, ձևածք ունեցող զգեստներով, որպեսզի կարողանաք հղիությունից հետո էլ կրել դրանք:

Աշխատեք կրել ազատ, չսեղմող հագուստ: Կարևոր է, որ ոտքերն ու որովայնն ազատ լինեն ավելորդ կապիչներից ու սեղմումներից:

Կրեք որովայնի կրկնակի ներդիրով տաբատներ, որոնք թույլ կտան ավելի ազատ տեղաշարժվել նույնիսկ հղիության վերջին ամիսներին, չեն ցավեցնի և չեն ճնշի որովայնն ու ոտքերը:

Մաքսի զգեստները հիանալի միջոց են ավելացած մի քանի կիլոգրամները թաքցնելու և ազատ տեղաշարժվելու համար: Դրանք նաև հարմարավետ են, առօրյայում կրելի:

Քանի որ ոտքերը հղիության ամիսներին ամենաշատն են ճնշման տակ և քաշի ավելացմամբ պայմանավորված կարող են գոյանալ այտուցներ, խուսափեք հարթ տակերով կոշիկներից, կրեք գետնից 3-5 սմ բարձրությամբ կոշիկներ:

Ընտրեք ավելի նուրբ, ոչ շատ պինդ երկաթային օղակներով կրծկալներ, որպեսզի խուսափեք կրծքավանդակի ավելորդ ծանրաբեռնվածությունից: Կարող եք ընտրել նաև կերակրման համար նախատեսված կրծկալներ` հետագայում ևս օգտագործելու համար:

Բամբակյա ներքնազգեստը լավագույն լուծումն է հղիության բոլոր ամիսների համար` հիպոալերգիկ, փափուկ ու հարմարավետ:

Ընտրեք փափուկ և հարմարավետ գիշերազգեստ: Այն կարող է լինել զգեստ կամ բլուզ-տաբատ համադրությամբ: Կարող եք ընտրել կերակրելու համար նախատեսված գիշերազգեստներ` հետագայում ևս կիրառելու համար:

Փափուկ, նեղ լեգինսները ևս լավ տարբերակ են` հաստ ջինսե տաբատները դրանցով փոխարինելու համար: Պարզապես պետք է ընտրել ձեզ հարմար չափս և իրանն ու որովայնն ազատել հաստ գոտիներից:

Երակների խնդիր ունեցող հղիներին բժիշկները ցուցում են կրել հաստ և կիպ զուգագուլպաներ` ավելի անցավ տեղաշարժվելու և ոտքերի վրա շատ ծանրություն չթողնելու համար:

Խուսափեք շոգեցնող ու սինթետիկ հագուստից, որից ամբողջ օրվա ընթացքում ազատվելու ցանկություն եք ունենալու:

Ապագա մայրիկի զգեստապահարանի մասին խորհուրդներն անվերջ են, բայց այսքանով եզրափակենք ամենակարևորների շարքը: Դե իսկ հաջորդ կարևոր փուլը նորաթուխ մայրիկի կարգավիճակն է: Ինչպե՞ս լինել թրենդային և հագնվել հարմարավետ, հիմա կհուշենք:

  • Լայնափեշ զգեստներն այնքան էլ հարմար չեն փոքրիկի հետ տեղաշարժվելիս: Դրանք բավականին արագ կեղտոտվում են:
  • Պրակտիկ, թեթև սանդալներն ու սպորտային կոշիկները թույլ կտան երկար զբոսնել փոքրիկի հետ ու հոգնածություն չզգալ:
  • Գրպաններով հագուստն ամենաանհրաժեշտն է նորաթուխ մայրիկի համար: Հազար ու մի բան կարող է հայտնվել մայրիկի ձեռքում` պիտանի ու ոչ այնքան, հանգիստ կարելի է տեղավորել գրպաններում:
  • Կարճլիկ շրջազգեստներն այս շրջանում կարող եք թաքցնել պահարանի ամենավերևում: Դրանք անհարմար են բալիկի հետ տեղաշարժվելիս:
  • Բարձրակրունկնե՞ր: Մոտակա մի քանի ամսում այս մասին երևի մոռանանք` հասկանալի պատճառներով:
  • Բաց գույնի հագուստը անհարմարություններ կստեղծի բալիկին կերակրելիս կամ տակդիրը փոխելիս: Զգեստապահարանը կարելի է թարմացնել ավելի մուգ երանգներով:
  • Հղի ժամանակ կրելի հագուստը հիմա կարող եք կրել գոտիներով: Ե´վ զգեստը նորովի տեսք կստանա, և´ դուք կունենաք բազմազան զգեստապահարան:
  • Ընտրեք կոմպակտ, բայց ոչ փոքրիկ պայուսակ` ձեզ հետ ամեն տեղ տանելու համար: Ինչե՜ր ասես պետք կգան բալիկի հետ որևէ տեղ գնալիս:
  • Խուսափեք շա՜տ զարդեր կրելուց: Դրանք կարող են պատահաբար վնասել փոքրիկի նուրբ մաշկը և անհարմարություն պատճառել նրան գրկելիս:
  • Ձեռքի տակ միշտ ունեցեք երկրորդ հագուստ: Ամեն պահի փոքրիկը կարող է «անակնկալ մատուցել» ձեզ ու կեղտոտել ձեր զգեստը, բլուզը կամ տաբատը:
  • Ներքնազգեստի հարմարավետության մասին չմոռանանք: Կերակրման կրծկալներն էլ, անդրավարտիքներն էլ պետք է լինեն բամբակյա, փափուկ և հարմար:

Իսկ թե որտեղի՞ց կարող եք ձեռք բերել գեղեցիկ ու հարմար լուքեր, վստահաբար` Երևան Մոլի խանութներից: Պետք է պարզապես այցելել մեզ մոտ գործող խանութ-սրահներ և ընտրել ձեզ համար ամենահարմարավետն ու վայելել փոքրիկի հետ ամենաարկածային ժամանակը:

Zara, Sela moms & monsters, Levis, Marks & Spenser, նորաբաց Kiabi և այլ խանութ սրահներ. ահա այն հասցեները, որտեղից դու կարող ես գտնել ամենաթրենդային և սիրուն լուքերը:

www.yerevanmall.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook