Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս հանձնել լաբորատոր անալիզները՝ առավել ճշգրիտ արդյունք ստանալու համար

Կլինիկական    հետազոտություններ
Արյան    ընդհանուր    անալիզ – արյան   կլինիկական (ընդհանուր) անալիզի   համար   արյունը    վերցնում    են     առավոտյան ժամերին,    հետազոտվողի   երակից,  մատից, նաև   ականջի   բլթակից,  իսկ   նորածինների   մոտ   երբեմն   կրունկից:  Այս   հետազոտության   համար  քաղցած   լինելը   խիստ   պարտադիր   պայման   չէ:
Մեզի   ընդհանուր   անալիզ–հետազոտության համար անհրաժեշտ է առավոտյան    առաջին  կոնցենտրացված մեզը: Անալիզը պետք  է հավաքել ստերիլ   տարայում,    հանձնելուց   առաջ   պետք  է   լվանալ   սեռական   օրգանները  և   հավաքել   միզարձակման   մեջտեղի   հատվածի    մեզը՝   մոտավորապես   50-100 մլ:  Եթե   մեզը   հավաքել  եք   տանը,  ապա  1 ժամվա   ընթացքում պետք է հասցնել լաբորատորիա:  Խորհուրդ   չի   տրվում  մեզը   հանձնել    դաշտանային    ցիկլից   1-2  օր   առաջ,   դաշտանի   ընթացքում  և  դաշտանից 1-2 օր  հետո: Մեզի հետազոտությանը նախորդող մեկ օրվա ընթացքում արգելվում է մեզի գույնը փոփոխող սննդի՝ գազար, բազուկ, ալկոհոլի կամ դեղերի ընդունումը:
Մեզի՝   Զիմնիցկու     փորձ–  այս   հետազոտության համար անհրաժեշտ է   24-  ժամյա   մեզ,  բայց  պետք է հավաքել 8 ստերիլ   տարաներում 3 ժամը մեկ՝   մեզի ամբողջ   զանգվածը,  տարաների   վրա   անպայման նշելով    ամսաթիվ   և   ժամ: Պետք   է   սնվել և խմել   հեղուկներ օրվա  բնականոն ռեժիմով,  բայց հաշվել   խմած  հեղուկների  քանակը:
Մեզի՝   Նիչիպորենկոյի    փորձ– այս   հետազոտության    համար    անհրաժեշտ  է   մեզի   առավոտյան    չափաբաժինը՝  50-100մլ:
Մեզի՝  Ադիս-Կակովսկու   փորձ –  այս   փորձի   համար   անհրաժեշտ   է   հավաքել   24-ժամյա   մեզ,   բայց   լաբորատորիա    բերել    այդ   ամբողջից 50-100մլ:
Կղանքի  ընդհանուր    քննություն –  կղանքի    ընդհանուր    քննության    համար  այն   պետք   է   լաբորատորիա    հասցնել    2-3  ժամվա   ընթացքում,   ստերիլ    տարայով:
Կղանքի   դիսբիոզ(դիսբակտերիոզ)-այս անալիզը չի  կարելի   հանձնել,   եթե   հետազոտվողը   մարսողական   գործընթացների վրա  ազդող ֆերմենտեր,  հակաբիոտիկներ,  վիտամիններ,   թուլացնող  դեղամիջոցներ   է   ընդունել,   ինչպես  նաև   հոգնայի  միջոցով    կղանքը   վերցնելու   դեպքում:   Այս  հետազոտության   համար  կղանքը   պետք  է լաբորատորիա   հասցնել  1-2   ժամվա   ընթացքում՝ ստերիլ   տարայով:
Խորխի  ընդհանուր   և  բակտերիոլոգիական   քննություն– այս   անալիզը   հանձնելուց   առաջ  խորհուրդ  է տրվում  ատամները  լվանալ, բերանը  ջրով  ողողել,  մաքրել,  ապա  նոր միայն  խորխը   վերցնել   ստերիլ   տարայում: Նմուշը   լաբորատորիա    հասցնել  1-2ժամվա   ընթացքում:
Սպերմագրամմա– սպերմագրամման սերմնահեղուկի   հետազոտումն   է,  որը   լիարժեք    կատարելու  համար      տղամարդը   3-5 օր   չպետք   է    ունենա    սեռական   ակտ (սերմնաժայթքում),  սակայն 7 օրից    ավելի   զսպվածությունն   էլ   կազդի   սպերմատոզոիդների    ակտիվության    վրա:   Սպերմոգրամման     հանձնելուց    առաջ    հետազոտվողը    պետք   է    լինի    նոր   միզած    և    չոր, ստերիլ   տարայի   մեջ    հավաքի   ամբողջ       էուկուլյատի   զանգվածը:  Այս   անալիզը    ցանկալի   է    հանձնել   լաբորատորիայում,  կամ    լաբորատորիա    հասցնել    30  րոպեի    ընթացքում:
Սեռական    օրգաններից    քսուքի   քննություն –  այս  հետազոտության    համար    վերջին    24  ժամվա    ընթացքում    չպետք  է     լվալ  սեռական    օրգանը,      իսկ հատկապես   տղամարդիկ   անալիզը    հանձնեն    չմիզած՝  նվազագույնը  (4-5  ժամ):
Մազի,  մաշկի,   թարթիչի, եղունգի – կլինիկական    հետազոտության    համար  հետազոտվողը    պետք  է   դեղորայքներ    քսած   ու   խմած  չլինի   և նվազագույնը   24-36   ժամ     լվացված    չլինի:
Կենսաքիմիական     հետազոտություններ
Կենսաքիմիական    հետազոտությունները   հանձնելուց    առաջ   հետազոտվողներին   խորհուրդ   է  տրվում    վերջին  24-36  ժամում    հանել  սննդային    ծանրաբեռնվածությունը՝  հատկապես   սպիտակուցային   և   ճարպոտ  սնունդը,   անալիզները   հանձնել   առավոտյան   830-1100 ընկած ժամանակահատվածում՝   քաղցած,  բացառել   ալկոհոլի   և   դեղորայքի   օգտագործումը:  Ազոտային   փոխանակության    թեստերը   հանձնելուց    առաջ   սահմանափակել   օրվա   ռիթմում   ֆիզիկական   ծանրաբեռնվածությունը:  Որոշ  կենսաքիմիական   ցուցանիշների  վրա    բացասական  ազդեցություն  ունի  նաև    հետազոտվողի   հոգեբանական    սթրեսները   և  լարված  հոգեվիճակը:   Սուբստրատների   հետազոտման   ժամանակ   խիստ   կարևոր  է   հիվանդից   արյուն   վերցնել   նստած   դիրքով, քանի  որ  մարմնի   դիրքն   ազդում  է   արյան որոշ  բաղադրիչների   կոնցենտրացիայի  վրա:
Ուռուցքային   մարկերներ,  ինֆեկցիաներ,   իմունոհեմատոլոգիական   թեստեր    հանձնելուց   առաջ    ցանկալի,  բայց   խիստ պարտադիր   պայման   չէ  քաղցած   և  վաղ առավոտյան արյուն    հանձնելը:   Խիստ   կարևոր  է    դեղորայքների   օգտագործման   դադարեցումը   անալիզ   հանձնելուց   առաջ,  յուրաքանչյուր    դեպքում   համապատասխան   ժամանակահատվածով՝   պարտադիր    բժշկի   ցուցումով:  Այս    հետազոտությունների    բուժման   դինամիկայի վերահսկումը  շատ կարևոր  է  կատարել   նույն  լաբորատորիայում,  նույն   մեթոդով   և  նույն   սարքով:
Հորմոններ: Կան մոտ  40 տեսակի  հորմոններ,  որոնք    ունեն   սեկրեցիայի   պուլսային   և  օրական՝ ցիրկաիդային    փոփոխականություն,  այդ իսկ   պատճառով   շատ  կարևոր  է  հորմոնների   անալիզները   հանձնել   առավոտյան   շուտ   մինչև  ժամը  1030   և   քաղցած,  որոշ  հորմոններ՝   (օր.՝  սեռական) մենուստրալ  ցիկլի  հետ  կապված   որոշակի  օրերի:
Նյութի աղբյուրը՝ http://doctors.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook