Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես առույգանալ ու էներգիա ստանալ առանց սուրճի. 7 պարզ մեթոդ

Երբեմն աշխատանքային օրվա ընթացքում ուշադրությունը կենտրոնացնելն ու էներգիան պահպանելը բավական բարդ է լինում: Հոգնածությունն ու էներգիայի պակասը բացասաբար են անդրադառնում աշխատունակության վրա, մինչդեռ սուրճն օգնում է առույգանալ ու էներգիա ստանալ:

Սուրճն իսկապես առույգացնում ու էներգիա է հաղորդում, սակայն կան մարդիկ, որոնց այն հակացուցված է: Նման դեպքերում էներգիան վերականգնելու և առույգանալու համար մարդիկ ստիպված են լինում պարզապես պայքարել հոգնածության դեմ կամ փնտրել այլընտրանքային տարբերակներ:

Սակայն քչերը գիտեն, որ կան մի շարք արդյունավետ մեթոդներ, որոնք օգնում են առույգանալ անգամ առանց սուրճի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:

1. Որևէ թեթև մթերք ուտել

Նման դեպքերում էներգայի հիանալի աղբյուր կարող են դառնալ մրգերն ու ընկույզները, որոնք նաև շատ օգտակար են: Մասնագետները նախազգուշացնում են, որ առույգանալու համար ոչ մի դեպքում չի կարելի շոկոլադ կամ կոնֆետներ ուտել, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումը կարող է շատ շուտով դառնալ հոգնածության պատճառ:

2. Մի բաժակ կիտրոնով ջուր խմել

Կիտրոնով ջուրը թարմացնող ու տոնուս հաղորդող հիանալի միջոց է: Ընդամենը մի քանի կումը կօգնի շատ արագ առույգանալ և վերադառնալ աշխատանքին: Բացի այդ, այս ըմպելիքը նաև դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության ու աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա:

3. Բացել պատուհանը

Թարմ օդի պակասը կարող է հանգեցնել միգրենի ու հոգնածության: Սա է պատճառը, որ աշխատասենյակը հարկավոր է պարբերաբար օդափոխել:

4. Երաժշտություն լսել

Հաճելի երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունն ու աշխատունակությունը: Բացի այդ, այն ազատում է նյարդային լարվածությունից ու սթրեսից, ինչը նույնպես շատ կարևոր է:

5. Պարզ վարժություններ անել

Էներգիա ստանալու և աշխատունակությունը բարձրացնելու համար կարելի է նաև մի քանի պարզ վարժություն կատարել: Սա կօգնի խթանել արյան շրջանառությունն ու թույլ կտա գլխուղեղին հանգստանալ:

6. Թեյ խմել

Թեյը թարմացնում է, առույգացնում է և տոնուս է հաղորդում: Բացի այդ, այն այդքան ագրեսիվ ազդեցություն չի ունենում նյարդային համակարգի վրա, որքան սուրճը:

7. Մերսել ականջաբլթակները

Այս պարզ մերսումը հիանալի միջոց է հոգնածությունից ու քնկոտությունից ազատվելու համար:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook