Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես են օդորակիչներն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչպես դրանց գործածության դեպքում խուսափել ինքնազգացողության վատթարացումից

Ամառվա տապից պաշտպանվելու համար շատերն օդորակիչներ են օգտագործում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար։ Թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը նշել է՝ ինչպես են այս սարքերն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչպես կարելի է խուսափել ինքնազգացողության վատթարացումից։

«Երկար ժամանակ չափազանց սառը օդի հոսքի տակ մնացած մարդու մոտ կնկատվի մարմնի «կոտրտվածության» զգացում, կարող են ի հայտ գալ մկանային ցավեր, մեծ է պարանոցային ու գոտկատեղային միոզիտի հավանականությունը։ Առավոտյան կարող է անգամ չստացվել պարանոցը պտտել կամ նույնիսկ անկողնուց վեր կենալ», – նշել է մասնագետը։

Վոդովոզովի խոսքով՝քրոնիկ սրտանոթային հիվանդություններով մարդկանց, որոնց ինքնազգացողությունը վատթարանում է շոգ եղանակին, փակ տարածքներում ցուցված է օդորակիչի գործածությունը, սակայն կա մի պարզ կանոն, որին հարկավոր է հետևել առողջական խնդիրներից խուսափելու համար։ Բանն այն է, որ դրսի և օդորակիչով տարածքի ջերմաստիճանների միջև տարբերությունը չպետք է չափազանց մեծ լինի, այլապես ջերմաստիճանի նման տատանումն էլ ավելի կվատթարացնի առողջական վիճակը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook