Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես զերծ մնալ ԼՕՌ հիվանդություններից և վայելել ամառային հանգիստը

Ինչպես զերծ մնալ ԼՕՌ հիվանդություններից և վայելել ամառային հանգիստը

💧🍦Շոգ եղանակին հովանալու միջոցները՝ ուտել պաղպաղակ, խմել սառը ըմպելիքներ, սուզվել լողավազաններում, հաճախ կարող են մեծացնել ականջի, ըմպանի և շնչառական ուղիների հիվանդությունների առաջացման ռիսկերը:
👩‍🔬Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ ԼՕՌ ամբիոնի դասախոս Տաթևիկ Փխրիկյանը նշում է, որ արտաքին ականջի բորբոքումների, սուր տոնզիլիտների, լարինգիտների, ականջի սնկային հիվանդությունների հետ կապված դիմելիությունը մեծ է հատկապես ծովային հանգստից հետո:
➡️Կարելի է զերծ մնալ նման խնդիրներից և վայելել հանգիստը՝ պահպանելով որոշակի կանոններ:

1. Մի՜ օգտագործեք շատ սառը ըմպելիքներ, հատկապես՝ մեծ քանակությամբ:

2. Եթե արդեն իսկ չարաշահել եք սառը ըմպելիքները եւ կոկորդում ցավ կա, կարելի է ողողումներ անել երիցուկով:

3. Լողալուց հետո չորացրեք ականջները ոչ թե ականջի փայտիկներով, այլ բարակ սրբիչով կամ թանզիֆով (бинт):

4. Եթե գտնվում եք արտերկրում եւ առաջացել է ականջացավ, ճիշտ է օգտագործել ցավազրկողներ հաբերի տեսքով, այլ ոչ թե ականջի կաթիլներ՝ առանց բժշկի նշանակման:

5. Այն անձինք, ովքեր ունենում են պարբերաբար քթային արյունահոսություններ, հատկապես երեխաները, ում մոտ մազանոթային ցանցը ավելի արտահայտված է և նուրբ, պետք է խուսափեն արեւի տակ երկար մնալուց:

6. Օդորակիչի ուղիղ հոսանքի տակ մի նստեք, դա կարող է հանգեցնել մրսածության եւ ԼՕՌ հիվանդությունների ակտիվացման:
🔖Այնուամենայնիվ, եթե առաջացել են նման խնդիրներ, անպայման դիմեք բժշկի, ինքնաբուժությամբ մի զբաղվեք:

Dr. Pkhrikyan Tatevik

Leave a Reply

x Close

Like Us On Facebook