Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

ԻՆՉՊԵՍ Է ԵՂԱՆԱԿՆ ԱԶԴՈՒՄ ՄԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում մեր կյանքում: Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր տրամադրության և առողջության վրա: Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային համակարգը և մեծացնում է հիվանդությունների առաջացման վտանգը:

Ե′վ ցուրտ ձմեռը, և′ շոգ ամառը վտանգավոր են սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Ձմռանը սրտի կաթվածի վտանգն ավելանում է՝ հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Ցածր ջերմաստիճանների ազդեցության տակ, մեր արյունը դառնում է ավելի թանձր, ինչը դժվարեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի չափման գործընթացը:

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները՝ եղանակի հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, չի ազդում այն մարդկանց վրա, ովքեր միշտ բարձր տրամադրություն ունեն:

Մինչդեռ վատ կամ անկայուն տրամադրություն ունեցող մարդկանց մոտ, նկատվում է բարձր զգայունություն եղանակի չնչին փոփոխությունների նկատմամբ:

Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել ջերմաստիճանի իջեցման և հոդացավերի ուժեղացման միջև եղած կապը:

Սեզոնային գերզգայական խանգարվածությամբ տառապող մարդկանց մոտ ձմեռային եղանակը կարող է առաջացնել լուրջ ընկճվածության վիճակ, որի ախտանիշերը անհետանում են եղանակի փոփոխության հետ միասին:

Ճարպային հյուսվածքը, որը պատասխանատու է ճարպերի այրման համար, ակտիվանում է միայն ձմռանը` հաճախ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ մեր արյունատար անոթները նեղանում են, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը:

Տարբեր բույսերի ծաղկափոշուց առաջացած ալերգիկ հարբուխն ի հայտ է գալիս գարնանը: Սակայն նմանատիպ ախտանշաններ կարող են առաջանալ նաև ջերմաստիճանի կտրուկ փոփոխության և օդի խոնավության պատճառով:

Փոփոխվող եղանակային պայմանները շատ հաճախ դառնում են միգրենի առաջացման պատճառ:

Ըստ համաճարակաբանական մի շարք հետազոտությունների՝ մահացության մակարդակը զգալիորեն աճում է բարձր և ցածր ջերմաստիճանների ժամանակաշրջանում:

Անձրևոտ եղանակի ժամանակ մարդիկ ավելի քիչ են տանից դուրս գալիս և հանդիպում ընկերների հետ: Հասարակական շփումների բացակայությունը, իր հերթին, դեպրեսիայի առաջացման պատճառներից մեկն է: Հետազոտողները պարզել են, որ տաք ձմեռը և զով ամառը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում:

Քամոտ, սառը եղանակը հանգեցնում է նրան, որ ներշնչվող օդը չի հասցնում տաքանալ: Դա կարող է հանգեցնել շնչառական ուղիների այտուցների և նույնիսկ ասթմայի:

Էքստրեմալ եղանակային պայմանները մարդկանց կարող են դարձնել ավելի կարեկից: Ձմռանը ավելի շատ մարդ է օգնում անօթևաններին և օգնություն ցուցաբերում անօթևան կենդանիների համար կառուցվող կացարանների կառուցմանը:

Նյութի աղբյուրը՝

Astghik Medical Center

Leave a Reply

x Close

Like Us On Facebook