Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես է լայմի հյութն ազդում օրգանիզմի վրա. 5 պատճառ հաճախ այս հյութն օգտագործելու համար

Բոլորին էլ հայտնի է, որ լայմի հյութը բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը, սակայն այն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով, որոնց մասին ոչ բոլորը գիտեն:

Մասնագետները ներկայացրել են այս ցիտրուսային մրգի ամենաօգտակար հատկություններն ու 5 պատճառ այն հաճախ օգտագործելու համար:

Երիտասարդացնում է մաշկը

Լայմի հյութը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ախտահանող նյութեր և անգամ հակաբիոտիկներ, որոնք օգնում են երիտասարդացնել մաշկն ու պաշտպանում են վարակներից:

Նպաստում է քաշի նվազմանը

Լայմի հյութը պարունակում է նաև կիտրոնաթթու, որը խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, օգնում է այրել ավելի շատ կալորիա և նպաստում է քիչ քանակությամբ ճարպի կուտակմանը:

Պայքարում է վարակների դեմ

Մասնագետների խոսքով՝ լայմի հյութ օգտագործելը նվազեցնում է վարակման վտանգը: Այս հյութը հարուստ է վիտամին C-ով ու հակաօքսիդանտներով, որոնք ամրապնդում են իմունային համակարգն ու օգնում են պայքարել մրսածության ու գրիպի վիրուսների դեմ:

Բարելավում է մարսողությունը

Այս ցիտրուսային մրգի մեջ պարունակվող ֆլավոնոիդները խթանում են ստամոքսում մարսողական հյութերի արտազատումը: Բացի այդ, հյութի մեջ պարունակվող թթուներն օգնում են թքին տարրալուծել սնունդն ու դրանով իսկ բարելավում են մարսողությունը

Նվազեցնում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը

Լայմը հարուստ է մեծ քանակությամբ մագնեզիումով ու կալիումով, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար: Կալիումը նաև դրական ազդեցություն է ունենում արյան հոսքի վրա, ինչի շնորհիվ նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook