Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես է կատարվում կոլոնոսկոպիան

Կոլոնոսկոպիան հաստ աղու հետազոտման եղանակ է։ Այն հանդիսանում է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի մեթոդ։
❓Ինչպես է կատարվում կոլոնոսկոպիան
Կոլոնսկոպիան կատարվում է հատուկ սարքի՝ կոլոնոսկոպի միջոցով։ Այն բարակ, ճկուն խողովակ է, որը ծայրին ունի լույս և տեսախցիկ։ Կոլոնոսկոպիայից առաջ պացիենտին տրվում է ցավազրկող և սեդատիվ դեղորայք՝ անհարմարությունը նվազեցնելու նպատակով։ Միջամտության ժամանակ բժիշկը կոլոնոսկոպը հետանցքով մտցնում է հաստ աղիք։ Կոլոնսկոպի նկարահանած տեսագրությունը բժիշկը տեսնում է հատուկ էկրանի միջոցով։ Կոլոնսկոպիան նաև հյուսվածքի նմուշ վերցնելու հնարավորություն է տալիս։ Դա կոչվում է բիոպսիա։
❓Ով է կատարում կոլոնոսկոպիան
Սովորաբար կոլոնոսկոպիան կատարվում է գաստրոէնետերոլոգի կողմից՝ բուժքրոջ օգնությամբ։
Ձեր բժիշկը կարող է որոշ խորհուրդներ տալ կոլոնոսկոպիային նախապատրաստվելու համար։
Դուք պետք է հաշվի առնեք հետևյալ կետերը․
• Տեղյակ պահեք Ձեր բժշկին, եթե կիրառում եք դեղորայք։ Հարցրեք՝ արդյո՞ք պետք է խմեք դրանք հետազոտության օրը։ Քննարկեք Ձեր ունեցած դղորայքային ալերգիաները և հիվանդությունները։ Տեղյակ պահեք բժշկին, եթե ընդունում եք արյունը նոսրացնող դեղորայք կամ ասպիրին։ Այդ դեղորայքի կիրառումը սովորաբար դադարեցվում է միջամտությունից մի քանի օր առաջ։
• Կոլոնոսկոպիայի ժամանակ խթաղին պետք է դատարկ լինի։ Դուք ստիպված կլինեք խուսափել չոր կերակուրներից և կիրառել միայն հեղուկներ միջամտությունից 1-ից 3 օր առաջ։ Հեղուկ սննդակարգը կարող է ներառել ճարպազերծ արգանակ, սև սուրճ, քամած մրգահյութեր կամ ժելատին։
• Աղիքները դատարկելու համար հնարավոր է լաքսատիվ պրեպարատների ընդունման կամ հոգնայի կարիք լինել։
• Կազմակերպեք, որ Ձեր ընտանիքի անդամներից մեկը կամ ընկերը ուղեկցի Ձեզ տուն։ Միջամտությունից հետո սեդատիվների պատճառով Դուք կարող եք թմրած լինել։
294133610_5254126624642749_8079561774344216284_n
✅Միջամտության ընթացքում
Միջամտությունը կարող է տևել 30-ից 60 րոպե։ Կոլոնոսկոպիայից առաջ Դուք պետք է հանեք Ձեր հագուստը և հագնեք հիվանդանոցային խալաթ։ Միջամտությունը կանցկացվի կողքի պառկած վիճակում։
Ցավազրկող և սեդատիվ դեղորայքը կտրվի ներերակային ճանապարհով, բազկի երակներից։ Դուք կզգաք թեթև ծակոց ներարկման տեղում։
Այնուհետև բժիշկը կանցկացնի կոլոնոսկոպը և օդ կփչի Ձեր խթաղու մեջ։ Դա հնարավորություն կտա բժշկին ավելի լավ տեսնել հաստ աղու լուսանցքը։ Կոլոնոսկոպը աղու կորություններով անցկացնելիս՝ Դուք ստիպված կլինեք թեթև փոխել Ձեր դիրքը գործընթացը հեշտացնելու համար։
Աղիքում ոչ նորմալ գոյացություն կամ պոլիպ տեսնելիս՝ բժիշկը կարող է այն հեռացնել կամ կատարել բիոպսիա օգտագործելով կոլոնոսկոպի ծայրին գտնվող գործիքը։ Դա սովորաբար ցավոտ չի լինում։ Սակայն հյուսվածքի հեռացման տեղում կարող է առաջանալ թեթև արյունահոսություն, որը բժիշկը կարող է դադարեցնել կոլոնոսկոպի միջոցով։
Հազվադեպ կոլոնոսկոպը կարող է ծակել աղիքի պատը։ Նման դեպերում կարող է վիրահատության կարիք առաջանալ աղիքի պատի վերականգնամ համար։ Խոսեք Ձեր բուժանձնակազմի անդամների հետ այդ փոքր ռիսկերի մասին։
Միջամտության ընթացքում Դուք անհարմարություն և կծկանքներ կզգաք որովայնում։ Փորձեք դանդաղ և խորը շունչ քաշել ցավը հաղթահարելու համար։
✅Միջամտությունից հետո
Միջամտությունից հետո մինչև 2 ժամ կմնաք հիվանդանոցում։ Դուք պետք է սպասեք մինչև Ձեզ տրված հանգստացնող դեղորայքի ազդեցությունն անցնի։ Անզգայացման կամ սեդատիվների պատճառով Դուք չեք կարողանա վարել որևէ փոխադրամիջոց։
Կոլոնոսկոպիայի հաջորդ օրը կարող եք զբաղվել Ձեր առօրյա գործունեությամբ։
❗️Անմիջապես դիմեք Ձեր բժշկին, եթե ունենաք․
• Սուր որովայնային ցավեր;
• Տենդ;
• Արյուն կղանքում;
• Գլխապտույտ;
• Թուլություն։
💡 Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով ՝ https://bit.ly/3OcV9aG
Նյութը՝ Cancer.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook