Friday, April 19, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ինչ անել գնդակոծությունների ժամանակ, եթե դրսում եք

‼️Ուշադրություն ‼️‼️
Ինչ անել գնդակոծությունների ժամանակ, եթե դրսում եք․

Եթե դրսում եք և մոտակայքում թաքստոց չկա, արագ գտեք հողի մակերևույթից ցածր վայր (ջրանցք, փոս, մայթեզրի ներքևի հատված)։

Եթե այդպիսիք չկան, դիտարկեք թաքստոցի այլ տարբերակներ ժամանակավոր պաշտպանության համար՝ շինություն, բետոնե պատ, և այլն։

Մի վազեք,

Անմիջապես պառկեք գետնին՝ մեջքի վրա՝ ծնկները հնարավորինս սեղմելով կրծքին և ձեռքերով (արմունկներով) ծածկեք գլուխը, ինչպես նկարում (այդպես Դուք կպաշտպանեք Ձեր կենսական օրգանները՝ թոքերը, ողնաշարը, սիրտը, լյարդը և աղիները),

Կիսաբաց արեք բերանը և գոռացեք, հակառակ դեպքում՝ հանգիստ արտաշնչեք (այդպես կկարողանաք խուսափել թոքերում ավելորդ ճնշումից, որը կարող է վնասել դրանք),

 Եթե չեք կարող ընդունել նման դիրք, կիրառեք նախորդը,

👉Հաշվի առեք, որ այդ դեպքում Ձեր ողնաշարը անպաշտպան կմնա՝ մեծացնելով կենսական օրգանների վնասման ռիսկը։

👉Պայթյունի ալիքը տարածվում է գերձայնային արագությամբ, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ օդով լցված օրգանների համար (թոքեր, երիկամներ, աղիներ)։

👉Արտակարգ իրավիճակներում մենք ինքնաբերաբար խորը շունչ ենք քաշում և պահում այն, ինչը, սակայն, կարող է մահացու վտանգավոր լինել , քանի որ գնդակոծության ժամանակ մեր թոքերը նմանվում են օդով լցված փուչիկի, որը կարող է պայթել պայթյունի ալիքի ճնշման տակ։

👉Հիշեք, որ պայթյունի դեպքում շրջապատում գտնվող ցանկացած իր վերածվում է բեկորների․ հնարավորության դեպքում հեռու մնացեք պատուհաններից, պայթյունավտանգ առարկաներից, վտանգի այլ աղբյուրներից։

👉Հարաբերական դադարի դեպքում գետնին հնարավորինս մոտ գտնվելով վազեվազ կամ սողալով տեղափոխվեք ավելի ապահով վայր՝ նկուղ կամ այլ թաքստոց։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook