Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչ խնդիրներ կարող են առաջացնել խոնավ անձեռոցիկները. Հետազոտություն

Խոնավ անձեռոցիկները զգալիորեն հեշտացրել են մարդկանց կյանքը, քանի որ ջրի բացակայության դեպքում միշտ ձեռքի տակ են դեմքը կամ ձեռքերը մաքրելու և ախտահանելու համար: Սակայն վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ խոնավ անձեռոցիկներն իրականում շատ վնասակար են ինչպես մարդու, այնպես էլ շրջակա միջավայրի համար:

 Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանցում առկա են կոնսերվանտներ, որոնք կարող են գրգռել մաշկը: Ընդ որում, դրանք հատկապես վտանգավոր են երեխաների համար: Բացի այդ, նման անձեռոցիկների համար նախատեսված հեղուկում հաճախ պարունակվում են անիսոնաթթու և սաթաթթու, որոնք նույնպես կարող են դառնալ ալերգիկ ռեակցիայի պատճառ:

Խոնավ անձեռոցիկները կարող են նաև դառնալ բակտերիաների տարածման պատճառ: Բանն այն է, որ հաճախ մարդիկ նույն անձեռոցիկով մաքրում են ձեռքերն ու հագուստը կամ ձեռքերն ու դեմքը, ինչը միայն նպաստում է բակտերիաների տարածմանը: Նման դեպքերում մասնագետները հորդորում են լվանալ ձեռքերը ջրով ու օճառով:

 Բացի այդ, խոնավ անձեռոցիկները վնաս են հասցնում ոչ միայն մարդու առողջությանը, այլև շրջակա միջավայրին: Հաճախ մարդիկ օգտագործած անձեռոցիկները նետում են զուգարանը, ինչը կարող է դառնալ խցանման պատճառ: Բացի այդ, դրանցում կարող են առկա լինել պլաստիկի մանրաթելեր, ուստի մեծ ջրամբարներում հայտնվելու դեպքում դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ որոշ դեպքերում հանգեցնելով անգամ կենդանիների մահվան:

Նման վնասակար հատկությունների շնորհիվ մասնագետները հորդորում են չչարաշահել հիգիենայի այս միջոցներն ու հնարավորության դեպքում լվանալ ձեռքերն օճառով ու ջրով: Սա և՛ շատ ավելի անվնաս է, և՛ վստահելի:

Նյութի աղբյուրը՝ med. tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook