Friday, March 29, 2024
Նորություններ

Ինտիմ հատվածների սխալ հիգիենան կարող է ճակատագրական լինել. «չի կարելիներ», որոնց մասին շատերը չգիտեն.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Մարմնի ինտիմ հատվածների հիգիենան մեծ նշանակություն ունի առողջության համար: Հաճախ մեկ սխալ քայլը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, ուստի հարկավոր է շատ զգույշ ու ուշադիր լինել: Կան որոշ պրոցեդուրաներ, որոնք ճիշտ ու անվնաս են թվում, սակայն իրականում կարող են ճակատագրական լինել: Նման բարդություններից խուսափելու համար՝ ինտիմ հատվածների հիգիենան իրականացնելիս խորհուրդ է տրվում հետևել ստորև բերված խորհուրդներին:

Առաջին հերթին հարկ է հիշել, որ երբեք չի կարելի ինտիմ հատվածներին քսել մազահեռացման համար նախատեսված քսուքներ՝ համենայն դեպս խորը մազահեռացման համար: Այդ քսուքներն ունենում են քիմիական բարդ կազմություն և կարող են նման նուրբ մաշկի վրա գրգռումներ ու բորբոքումներ առաջացնել: Օգտագործելու դեպքում հարկավոր է շատ զգույշ մաքրել քսուքը, որպեսզի այն ոչ մի դեպքում սեռական օրգաններին չդիպչի և ներս չթափանցի:

Լոգանքից հետո հարկավոր է չմոռանալ չորացնել նաև մարմնի այդ հատվածները: Լավ չչորացնելու և անմիջապես հագնվելու դեպքում՝ դա կդառնա հիանալի խոնավ միջավայր բակտերիաների բազմացման համար: Ջերմությունը, խոնավությունն ու շփումը կարող են հանգեցնել բորբոքումների, ինչպես նաև pH-ում փաստացի փոփոխությունների, ինչը նպաստում է բակտերիաների զարգացմանն ու վարակների առաջացմանը: Սա է պատճառը, որ խոնավ լողազգեստով երկար մնալը խիստ վտանգավոր է:

Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Պետք չէ ինքնուրույն կամ համացանցի օգնությամբ ախտորոշել և միջոցներ ձեռնարկել որևէ խնդրի դեպքում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Նաև խիստ վտանգավոր են ինտիմ փիրսինգները: Այս դեպքում, առաջին հերթին, մեծ է վարակման վտանգը: Հատկապես վտանգավոր են ծլիկի հատվածում արված փիրսինգները, որոնք կարող են առաջացնել արյան հոսքի խանգարումներ: Բացի այդ, մեծ է նյարդի վնասման հավանականությունը, ինչը կհանգեցնի զգայունության նվազման: Ինտիմ հատվածների փիրսինգները ենթադրում են, որ դրանց կարելի է հեշտությամբ դիպչել ՝ վնասելով անցքի հատվածը, առաջացնելով վերք և բարձրացնելով վարակների (այդ թվում նաև հեպատիտ և ՄԻԱՎ) փոխանցման հավանականությունը:

Մի փորձեք բարելավել այդ հատվածի հոտը: Պետք չէ օգտագործել տարատեսակ հոտավետ նյութեր կամ օճառներ: Հեշտոցի հոտն ամնիջականորն կապված է կնոջ էության, ինչպես նաև այնտեղ «ապրող» բակտերիաների հետ: Եթե ձեզ անհանգստացնում է տհաճ հոտը նույնիսկ ճիշտ հիգիենայի դեպքում, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և հանձնել համապատասխան անալիզները:

Չի կարելի կրել չափազանց նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ ու հագուստ, քանի որ այն թույլ չի տալիս, որպեսզի մաշկը «շնչի» և բարձրացնում է վարակումների ու բորբոքումների հավանականությունը:

Բացի այդ, գինեկոլոգները խորհուրդ չեն տալսի նաև օգտագործել ինտիմ օճառներ, գել կամ սփրեյ: Նման միջոցները խանգարում են բնական pH հավասարակշռությունը, մասնավորապես՝ հեշտոցի ներսում և առաջացնում են գրգռումներ՝ դարձնելով այն ավելի անպաշտպան վարակների դեմ: Միակ թույլատրելի մաքրող միջոցն ինտիմ հատվածների համար հասարակ ջուրն է:

Նյութի աղբյուրը՝ soulpost.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook