Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

Լայնական նեղացած կոնք

   Վերջին տարիներին արձանագրվում է լայնական նեղացված կոնքի հաճախացման միտում, կազմում է նեղ կոնքերի 45%  և պայմանավորված է աքսելերացիայի գործոնով սեռական հասունացման շրջանում մարմնի բուռն երկարացմամբ: Բացի այդ, ներկայումս աղջիկների զարգացումը ընթանում է  զգալի հուզա-հոգեկան ծանրաբեռնվածության, ստրեսային իրադրությունների, ուժեղացած սպորտային պարապունքների պայմաններում, որն առաջացնում է օրգանիզմի փոխհատուցողական հիպերֆունկցիա, որն էլ վերջին հաշվով հանգեցնում է լայնական նեղ կոնքի ձևավորմանը:
 Առանձնահատկությունները
  1.       Առաջանում է, երբ սրբոսկրը ներս է սեղմված զստոսկրի թևերի միջև, լայնական չափսերը փոքրացած են 1-1,5սմ, նորմալ ուղիղ չափսերի դեպքում:
  2.      Փոքր կոնքի մուտքը  կլորավուն է կամ երկարաձիգ-ձվաձև:
  3.          Սրբոսկրը հաստացած է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook